Նորություններ
Renshin-ի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում
Renshin քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է: Ընկերությունից հայտնում են, որ թեև պարտատոմսերի տեղաբաշխման վերջնաժամկետը պաշտոնապես սահմանված էր մինչև 2027թ. փետրվարի 2-ը, բարձր պահանջարկի արդյունքում՝ ամբողջ ծավալը շուկայում իրացվել է հաշված օրերի ընթացքում: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:
«Ռենշին»-ը սկսում է պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը:
«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։ Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 50,000 պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։