Հիմնադիրներ
Ռենշինի Ղեկավարություն
«Ռենշին» ներդրումային ընկերության հիմնադիրներն ու բաժնետերերն են տաղանդավոր ձեռնարկատերեր Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը։
Հոլդինգի հաջողության հիմքում ընկած է Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի տարիների ամուր ընկերությունը։ Երկուսն էլ իրենց կարիերան սկսել են բանկային ոլորտում ՝ խաղալով առանցքային դեր Հայաստանի ֆինանսական սեկտորի ձևավորման գործում։ Բաժնետերերը մասնագիտացված են տարատեսակ ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքի կառավարումը, վերականգնվող էներգիայի լուծումները, տեղեկատվական տեխնոլոգիաները, ներդրումներն ու սոցիալական ծառայությունները, ծխախոտի ներմուծումը և այլն:
Արայիկ Կարապետյան
Ֆինանսների և էներգետիկայի ոլորտում խորը փորձառություն ունեցող հեռատես գործարար Արայիկ Կարապետյանն ապահովում է մակրոտնտեսական վերահսկողություն, որը խթանում է «Ռենշին»-ի խոշոր ներդրումները և նպաստում երկրում քաղաքաշինության զարգացմանը։
Էդուարդ Մարության
Որպես ֆինանսական փորձագետ և ձեռնարկատեր՝ Էդուարդ Մարությանն առաջնորդում է «Ռենշին»-ի (Renshin) ռազմավարական աճն ու նշանակալի միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ «Երևանի համաշխարհային առևտրի կենտրոն» (World Trade Center Yerevan) և «ArtLife Kempinski Residences» կարևորագույն նախագծերը։
Ժամանակացույց
