0%

Բուզանդ 91

Պրոյեկտի Մասին

Բնակելի համալիրը նախագծված է կառուցապատման վայրի նկատմամբ սահմանված սեյսմակայունության և այլ նորմատիվային անհրաժեշտ պահանջները հաշվի առնելով: Շինարարությունն իրականացվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսապատումը ՝ բնական տուֆե սալիկներով:

Երևանի դասական թամանյանական ճարտարապետության ոճով նախագծված համալիրը իր հարուստ և ինքնատիպ տեսքով առանձնանում է շրջակա կառույցներից: Այս առանձնահատկությունները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: Այս բնակելի համալիրը բաղկացած է 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից, որոնք ներառում են 2-4 սենյականոց և 63-230 քմ մակերեսով բնակարաններ: Համալիրի շինարարությունն ավարտվել և շահագործման է հանձնվել 2013 թվականին:

Լոկացիա

Համալիրը կառուցված է Երևանի փոքր կենտրոնում ՝ Բուզանդ 91 հասցեում: Համալիրի յուրահատուկ տեղադիրքը  ապահովում է անմիջական հասանելիություն  մայրաքաղաքի թանգարաններին, թատրոններին, լավագույն խանութներին և ռեստորաններին։

Ճարտարապետական հարուստ ճակատային մասը գերազանցորեն ներգրավվում է Հին Երևանի ոճի մեջ: Շենքի գրագետ տեղակայումը թույլ է տալիս բոլոր բնակարաններին ունենալ բնական լուսավորություն, իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը` հիասքանչ տեսարաններ:

Ճարտարապետություն և Տեխնոլոգիա

Պրեմիում դասի այս բնակելի համալիրը բաղկացած է 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից, որոնք ներառում են հետևյալ մակերեսներով բնակարաներ՝

  • 2-սենյականոց բնակարաններ ՝ 64 քմ,
  • 3-սենյականոց բնակարաններ ՝ 87 քմ, 123 քմ, 131 քմ,
  • 4-սնյականոց բնակարաններ ՝ 147 քմ, 230 քմ
3 մետր առաստաղի բարձրությամբ բնակարաններում տեղադրված են բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ մետաղապլաստե պատուհաններ, որոնք զերծ են պահում փողոցի աղմուկից ու փոշուց՝ պահպանելով  բնակարանների ջերմակայունությունը։ Առաջարկվող բնակարաններում ընդհանուր կանգնակների տեսքով իրականացված են ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով ՝ հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: Համոզված ենք, որ այս ամենը բնակիչների հարմարավետության և ներդաշնակության գրավականն է:

Առանձնահատկություններ

01

Բարձրորակ ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում

02

Կրկնակի ապակեպատ ալյումինե պատուհաններ

03

Բնական լուսավորմամբ հարմարավետ պատշգամբներ

04

Հաջորդ Նախագիծը

Արտլայֆ Կեմպինսկի Ռեսիդենսիս Երևան

Artlife Kempinski Residences-ը լյուքս դասի համալիր է։ Այն Հայաստանում և Արևելյան Եվրոպայի կովկասյան տարածաշրջանում Kempinski Residences ցանցում առաջինն է, և երկրորդը ԱՊՀ տաշածաշրջանում։

Մեր հիմնական գաղափարախոսությունը ապրելու համար արվեստի միջավայր ստեղծելն է։

ՎԵՐԵՎ