«Ռենշին»-ը սկսում է պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը:
«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։ Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 50,000 պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Այս թողարկմամբ «Ռենշին»-ն ընդլայնում է ներդրումային մասնակցության հնարավորությունը՝
առաջարկը հասանելի դարձնելով ներդրողների ավելի լայն շրջանակի համար։
Նախորդ թողարկման պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվել են կարճ ժամանակահատվածում ՝ փաստելով ներդրողների բարձր հետաքրքրությանը։ Բացի այդ, կապիտալի շուկայում ընկերության ներկայացվածության պահանջարկը արձանագրվում է նաև Մեծ քառյակի KPMG ընկերության կողմից հինգ տարի անընդմեջ իրականացվող աուդիտով։
«Ռենշին»-ի գրեթե 25 տարվա գործունեությունն ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք, իսկ ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը։
Ընկերությունը վերաձևավորում է քաղաքի դիմագիծն ու ապրելակերպի ընկալումն այնպիսի խոշոր նախագծերով, ինչպիսիք են՝ Երևանի մշակութային և քաղաքաշինական կարևոր հանգույց՝ Կասկադ համալիրը, Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամաս` Skyline-ը, Հայաստանի առաջին բրենդավորված համալիր` Artlife Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան (WTCY) նախագիծը, Թումանյան 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը և այլ նախագծեր։
Այս գործունեության հիմքում «Ռենշին»-ի մեծամասշտաբ քաղաքաշինական տեսլականն է` ոչ միայն իրականացնել առանձին նախագծեր, այլ վերափոխել քաղաքային միջավայրը, վերաիմաստավորել քաղաքի զարգացման հնարավորությունները և ձևավորել երկարաժամկետ արժեք ստեղծող նոր միջավայրեր։
Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում։