Ընկերության մասին

Սկսած 2002

Ընկերության Մասին

Renshin Urban Investments - ը կոնցեպտուալիզացնում, ներդնում և կառավարում է բարձրակարգ և նորարական քաղաքաշինական նախագծեր՝ սահմանելով նոր նշաձող անշարժ գույքի ոլորտում։ Մեր նպատակը ոչ թե քառակուսի մետրի ստեղծումն է, այլ նոր ապրելակերպի ձևավորումը։ Լինելով միջազգային ստանդարտների առաջնագծում ՝ մենք օգտագործում ենք առաջադեմ տեխնոլոգիաներ, շեշտադրում կայունության գաղափարը և համագործակցում միջազգային առաջատար գործընկերների հետ՝ իրականացնելով սպասելիքները գերազանցող նախագծեր։

24 տարի

Տեսլական և Արժեքներ

Համաշխարհային չափանիշներով առաջնորդվելու արդյունքում ՝ մեր նախագծերը շարունակաբար դառնում են ավելի գրավիչ ՝ ազդեցություն ունենալով նաև Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման վրա։ Այս տարիների ընթացքում «Ռենշին»-ն իր յուրահատուկ ու տարբերվող տեղն է զբաղեցրել անշարժ գույքի ոլորտում։ Միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության ու պրոֆեսիոնալների թիմի համադրման արդյունքում  մենք մշտապես սահմանում ենք նորարարությանը ուղղված բարձր ստանդարտներ։

Մեր Առաքելությունը

Ստեղծել քաղաքաշինական արժեքներ, որոնք մարմնավորում են ապագայի ժառանգությունը և ձևավորում ապրելակերպ։ Իրականացված յուրաքանչյուր նախագծով մենք վերափոխում ենք Երևանի քաղաքաշինական պատկերը՝ սահմանելով ավելի բարձր նշաձող անշարժ գույքի շուկայում:

Պրոֆեսիոնալ Թիմ և Մասնագիտական Փորձառություն Քաղաքաշինական Ոլորտում. hաջողված քաղաքաշինական ծրագրերի իրականացման փորձի շնորհիվ ՝ մենք նորարություն ենք բերում մեր յուրաքանչյուր նոր նախագծով։

Ապրելակերպի Ձևավորում․ մեր յուրաքանչյուր նախագծի հիմքում ընկած է ոչ թէ քառակուսի մետր ստեղծելու այլ նոր ապրելակերպ ձևավորելու գաղափարը։

Միջազգային Ստանդարտների Առաջնագծում․ հավատարիմ մնալով միջազգային չափանիշներին և կիրառելով առաջադեմ տեխնոլոգիաներ ՝ մենք հետևողականորեն իրականացնում ենք նախագծեր, որոնք գերազանցում են սպասելիքները

Կայունություն․ մենք ստեղծում ենք քաղաքաշինական արժեքներ, որոնք անխափան կերպով ինտեգրվում են շրջակա միջավայրին՝ ապահովելով մեր համայնքների ավելի կայուն ապագան։

Ընկերության Արդյունքները Թվերով

$2 մլրդ+

Ընթացիկ Ներդրում

110+

Էքսպերտներ և Խորհրդատուներ

230+

Գործընկեր Ընկերություններ

600K քմ+

Մշակման Փուլում

82,000 քմ

Բարեկարգված Հասարակական Տարածք

130,000 քմ

Կոմերցիոն Տարածքներ

350,000 քմ

Բնակելի Տարածքներ

1 մլն քմ

Ընդհանուր Կառուցապատվող Տարածք

Ձևավորելով

Նոր Ապրելակերպ

Պարգևներ

Best Mixed-Use Architecture Armenia

2022

Best Mixed-Use Architecture Armenia

«Ռենշին» - ն իր նոր գերժամանակակից Artlife Kempinski Residences Yerevan նախագծով հաղթող է ճանաչվել ոլորտի ամենահեղինակավոր International Property Awards մրցանակաբաշխությունում, Mixed Use Architecture Armenia անվանակարգում։

NOPRIZ Մրցանակ

2019

NOPRIZ Մրցանակ

2019 թ․ նոյեմբերի 22-ին, NOPRIZ միջազգային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողության ժամանակ «Սասնածռեր-II» համալիրն արժանացել է «Լավագույն Էկոնոմ Դասի Բնակելի Համալիր» մրցանակին։

Վարչապետի Պարգև

2017

Վարչապետի Պարգև

2017 թ․ օգոստոսի 11-ին «Ռենշինի» հիմնադիրները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար:

Best Mixed-Use Architecture Armenia

2022

Best Mixed-Use
Architecture Armenia

Լոնդոնում կայացած International Property Awards 2022-2023 մրցանակաբաշխության շրջանակում «Ռենշին» ընկերությունը արժանացել է Հայաստանում լավագույն խառը նշանակության ճարտարապետություն մրցանակին՝ ArtLife Kempinski Residences Yerevan բացառիկ ծրագրի համար։

Best Mixed-Use Architecture Armenia

2022

Best Mixed-Use
Architecture Armenia

Լոնդոնում կայացած International Property Awards 2022-2023 մրցանակաբաշխության շրջանակում «Ռենշին» ընկերությունը արժանացել է Հայաստանում լավագույն խառը նշանակության ճարտարապետություն մրցանակին՝ ArtLife Kempinski Residences Yerevan բացառիկ ծրագրի համար։

Best Mixed-Use Architecture Armenia

2022

Best Mixed-Use
Architecture Armenia

Լոնդոնում կայացած International Property Awards 2022-2023 մրցանակաբաշխության շրջանակում «Ռենշին» ընկերությունը արժանացել է Հայաստանում լավագույն խառը նշանակության ճարտարապետություն մրցանակին՝ ArtLife Kempinski Residences Yerevan բացառիկ ծրագրի համար։

ՎԵՐԵՎ