0%

Սքայլայն

Պրոյեկտի Մասին

Ինժեներիա ՝ ARUP ՝ ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը ՝ միջազգային Laguarda.low ընկերության կողմից։ Պրոյեկտն ամբողջությամբ վերանայում է բնակիչների և այցելուների ապրելակերպը և առաջարկում նրանց համար կատարյալ միջավայր։ Այստեղ չեն ձգտում ժամանակ գտնել հանգստանալու համար, այստեղ պարզապես վայելում են կյանքի յուրաքանչյուր ակնթարթ։ Թաղամասը նոր շունչ է Երևանի համար, այն ձգողականության կենտրոն է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են նորագույն տեխնոլոգիաների դերն ու անհրաժեշտությունը, պատրաստ են մարտահրավեր նետել նույնատիպ առօրյային ու դառնալ քաղաքն ապրեցնող կենտրոնի մի մասը։

Մենք մոտեցրել ենք Ձեր աշխատավայրը Ձեր բնակարանին։ Թաղամասում ներդրված են աշխատանքի կազմակերպման լավագույն պայմաններն ու միջոցները՝ խնայելով աշխատավայր հասնելու համար բնակչի ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը։ Տարածքում կան սրճարաններ, ռեստորաններ, սպորտային ակումբ, բժշկական կենտրոն, մանկական և մեծահասակների համար նախատեսված կրթական կենտրոններ և շատ ավելին, որոնք թույլ կտան բնակիչներին ժամանակն անցկացնել առավելապես արդյունավետ։

Լոկացիա

Գտնվելով Երևանի Բաղրամյան  -  Օրբելի խաչմերուկում ՝ Skyline - ն ունի առաջնային տեղադիրք Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնից և Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Թաղամասում առկա ենթակառուցվածքներն ու հետաքրքրությունները թույլ են տալիս ողջ օրն անցկացնել թաղամասի ներսում։ Բայց և այնպես, ելքը թաղամասից ևս հեղափոխական է կազմակերպված։

Հաշվի առնելով քաղաքում տիրող տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը և դրանով պայմանավորված բոլոր անհարմարությունները սեփական մեքենայի հետ կապված, թաղամասում ներդրվելու են՝

  • Էլեկտրական shuttle ավտոբուսների ցանց
  • Քարշեյրինգ՝ մաքուր և սարքին նոր սերնդի էլեկտրոմոբիլներ թաղամասի ավտոկայանատեղիում ՝ հասանելի մեկ հպումի միջոցով
  • Այլընտրանքային տրանսպորտային միջոցների վարձակալություն 

Ճարտարապետություն և Տեխնոլոգիա

Առանձնահատկություններ

01

Հյուրընկալ ռոբոտները կուղորդեն բոլոր այցելուներին տարածքում ճիշտ կողմնորոշվելու համար

02

Գիտունիկ ռոբոտները կգտնեն հետաքրքրասերներին հուզող բոլոր հարցերի պատասխանները

03

Մաքրասեր ռոբոտները հոգ կտանեն թաղամասի մաքրության մասին

04

Մարզիչ ռոբոտները կկազմեն անհատական մարզումների ծրագիր յուրաքանչյուրի համար

Հաջորդ Նախագիծը

Արտլայֆ Կեմպինսկի Ռեսիդենսիս Երևան

Artlife Kempinski Residences-ը լյուքս դասի համալիր է։ Այն Հայաստանում և Արևելյան Եվրոպայի կովկասյան տարածաշրջանում Kempinski Residences ցանցում առաջինն է, և երկրորդը ԱՊՀ տաշածաշրջանում։

Մեր հիմնական գաղափարախոսությունը ապրելու համար արվեստի միջավայր ստեղծելն է։

ՎԵՐԵՎ