0%

Սասնա Ծռեր II

Պրոյեկտի Մասին

Ինչպես մեր կողմից նախագծված և կառուցված նախորդ համալիրները, սա նույնպես առանձնանում է հետաքրքիր ու դասական ճարտարապետությամբ, հարմարավետությամբ, լուսավոր, ժամանակակից բնակարաններով, որոնց հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճ և բիբլիական Արարատ:

Այս համալիրը նախագծելիս հաշվի է առնվել նոր ապրելակերպի  հարմարավետության ՝ Երևանին բնորոշ պահանջներն ու պայմանները:

Լոկացիա

Այս հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում, Սասնա Ծռեր 3 հասցեում,  Դավթաշեն տանող կամրջի աջակողմյան հատվածում ` մեր ընկերության կողմից նախկինում կառուցված «Սասնա Ծռեր I» բնակելի համալիրի դիմաց: Նշված բարձրահարկ երկու համալիրները Դավթաշենի մուտքն ազդարարող խորհրդանիշներն են։

Շնորհիվ աստիճանական հարկայնության և Երևանի ճարտարապետությանը հատուկ տուֆե երեսպատման բնակելի համալիրը հիանալի փոխլրացնում է Հրազդանի կիրճի գեղեցիկ տեսարանը: Համալիրի գրագետ տեղակայվածության շնորհիվ  բոլոր բնակարաններն ունեն բնական առատ լուսավորություն և հիանալի տեսարան: 

Ճարտարապետություն և Տեխնոլոգիա

Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերիից (170 բնակարան), որոնցից երկուսը ՝ 16, իսկ երրորդը ՝ 20 հարկանի են: Վերջին երկու հարկերը հատուկ նախագծված դուպլեքս բնակարաններ են՝ 153-312 քմ մակերեսով և ընդարձակ պատշգամբներով։  Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ ալյումինե պատուհանները  զերծ են պահում  փողոցի աղմուկից ու փոշուց՝ թույլ տալով պահպանել  բնակարանի օպտիմալ ջերմաստիճանը։ Բոլոր բնակարանների առաստաղների բարձրությունը 3 մետր է։

Առանձնահատկություններ

01

Բարձրորակ ձայնաջերմամեկուսացում

02

Երկշերտ մետաղապլաստե պատուհաններ

03

Հարմարավետ պատշգամբներ ՝ հիասքանչ տեսարաններով

Հաջորդ Նախագիծը

Սասնա Ծռեր I

Այս բազմաֆունկցիոնալ և հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է Սասնա Ծռեր փողոցում ՝ Դավթաշենի կամրջի հարևանությամբ:

ՎԵՐԵՎ