31%

Սասնա Ծռեր I

Պրոյեկտի Մասին

Բնակելի համալիրը նախագծված է բարձրորակ կառուցապատման համար սահմանված նորմատիվային բոլոր պահանջները հաշվի առնելով, ներառյալ ինսուլացիան, սեյսմակայունությունը և այլն: Շինարարությունն իրականցվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսպատումը՝ բնական տուֆե սալիկներով:

Բոլոր այս առանձնահատկությունները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ համապատասխանաբար 14,16, 20 վերգետնյա, և յուրաքանչյուր մասնաշենքի համար 2 ստորգետնյա հարկերով, որոնք ներառում են 1-4 սենյականոց և 40-ից 141 քմ մակերեսներով բնակարաններ: Համալիրի շինարարությունն ավարտվել է 2012թ․-ին,  շահագործման հանձնվել ՝ 2013թ․-ի երկրորդ կիսամյակին:

Լոկացիա

Դավթաշենը քաղաքի նորակառույց և արագ զարգացող թաղամասերից է, որը գտնվում է Հրազդանի կիրճի հարևանությամբ ՝ քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու։  Համարվելով  էկոլոգիապես մաքուր և բարեկարգված շրջան՝  պատահական չէր համալիրի շինարարության համար ընտրված վայրը: Այն թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Կոմիտասի պողոտա կամ Հալաբյան փողոց, Մարզահամերգային համալիր և Բարեկամության հրապարակ,  իսկ մետրոպոլիտենի ʺԲարեկամություն″ կայարանը գտնվում է հինգ րոպեների վարելու հեռավորության վրա։

Հարմար տեղադիրքի շնորհիվ բնակարանների պատուհաններից  բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճը, Արարատյան դաշտավայրը և Դավթաշենի եկեղեցին, Արայի և Արագած լեռները և, իհարկե, բիբլիական Արարատը: Շենքի գրագետ տեղակայումը թույլ է տալիս համալիրի բոլոր բնակարաններին ունենալ բնական առատ լուսավորություն, իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը`  հիասքանչ տեսարաններ:

Ճարտարապետություն և Տեխնոլոգիա

Բիզնես դասի այս համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերց, որոնք ներառում են հետևյալ տեսակի բնակարաներ՝

Առանձնահատկություններ

01

Քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու տեղադիրք

02

Երկշերտ մետաղապլաստե պատուհաններ

03

Հարմարավետ պատշգամբներ ՝ հիասքանչ տեսարաններով

Հաջորդ Նախագիծը

Սքայլայն

Ապագան արդեն այստեղ է։ Ժամանակակից ապրելակերպով «քաղաք» քաղաքում։ Իր կոնցեպտով և մոտեցումներով սկզբունքորեն այլ, նոր պրոյեկտ Ռենշինի կողմից։ Հեղափոխական կյանքի որակի և կենցաղի համար։ Վայր, որը ստեղծվում է հատուկ պրոգրեսիվ միջին դասի համար։

ՎԵՐԵՎ