0%

10 հունիս 2024

«Ռենշին» ընկերության «Skyline» նախագիծը՝ նոր խոսք ու չափանիշ քաղաքաշինության ոլորտում

«Ռենշին» քաղաքաշինական և ներդրումային ընկերությունը հունիսի 7-9-ը՝ Երևանի Գինու Օրերի շրջանակներում, հայտարարեց իր նոր և բազմաթիվ չափանիշներով աննախադեպ «Skyline» նախագծի մեկնարկի մասին։

Ըստ նախագծի՝ Երևանի Բաղրամյան ֊ Օրբելի փողոցների խաչման հատվածում ՝ ընդհանուր 35,000 քմ տարածքի վրա, կստեղծվի «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով առաջին mixed-use բնակելի համալիրը՝ ավելի, քան 1 հա կանաչ պուրակներով և տարածքներով, բիզնեսի, ժամանցի, հանգստի ենթակառուցվածքներով՝ այդ թվում կինոթատրոնով, համալիրում լինելու են  հասարակական,  զբոսաշրջային նշանակության տարածքներ, ուսումնական կենտրոններ՝ այդ թվում միջազգային դպրոց, մանկական զարգացման կենտրոն, սպորտային տարածքներ,  առաջնային առողջապահության կլինիկա, բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ, խանութներ։ Կառուցապատման ընդհանուր մակերեսը 250,000 քմ է։

Առաջին անգամ Հայաստանում նախագծային աշխատանքներն իրականացնում է «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով թաղամասերի նախագծման համաշխարհային առաջատար, նյույորքյան Laguarda Law ճարտարապետական բյուրոն։ Ընկերությունն ապահովում է համալիրի մաստեր պլանը, բոլոր ճարտարապետական լուծումները՝ այդ թվում շենքերի ֆասադները, արտաքին, հանրային, ժամանցի տարածքների և  լանդշաֆտ դիզայնը։

Առաջին անգամ Հայաստանում, ըստ հաստատված նախագծի, կառուցվելու է 35 հարկանի 5 բարձրահարկ շենք, որոնց բարձր սեյսմակայություն ապահովող կոնստրուկցիան և ինժեներիան նախագծել է ոլորտի համաշխարհային առաջատար, աշխարհում ամենաբարդ ինժեներական կառույցների նախագծման մեծ փորձ ունեցող անգլիական Arup ընկերությունը։

Միջազգային դիզայներական ընկերություն է ներգրավված նաև ինտերիեր դիզայնի մշակման աշխատանքներում, իսկ բնակարանները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ վերանորոգված՝ բարձրակարգ նյութերով և ներկառուցված կահույքով։

«Skyline»-ում առաջին անգամ Հայաստանում լինելու է թաղամասը Կենտրոնի հետ կապող սեփական տրանսպորտային համակարգ՝ կանոնավոր երթուղով շաթըլ ու համալիրին պատկանող մեքենաներով համալրված car sharing, ինչը հնարավորություն կտա՝ հրաժարվել սեփական մեքենայից։

Թե՛ կառուցապատման, թե՛ հետագա շահագործման ընթացքում համալիրում ապահովվելու է բարձր էներգաարդյունավետություն և առավելագույնս պահպանվելու են բնապահպանական նորմերը։

«Skyline» թաղամասում առկա բոլոր ենթակառուցվածքները բաց են լինելու հանրային օգտագործման համար։

«Skyline»-ը ներդրումային ծրագիր է, որի շրջանակներում առաջիկա 3 տարիների ընթացքում «Ռենշին» ընկերությունն իրականացնելու է ավելի, քան 100 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի  իրագործման ընթացքում ստեղծվելու է  2000-ից ավել աշխատատեղ՝ տարբեր ոլորտների մասնագետների համար։

«Ռենշինը», կարևորելով միջազգային լավագույն փորձի ներդրումը Հայաստանում,  համաշխարհային հեղինակավոր գործընկերների և նրանց գիտելիքն ու փորձը Հայաստանում տեղայնացնելու արդյունքում ՝ կյանքի է կոչում «Skyline» նախագիծը։ Այն հերթական հաղթահարված նշաձողն է ընկերության համար, իսկ կառուցապատման ոլորտի համար յուրահատուկ օրինակելի մոդել։

Թաղամասի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են, և ավարտը նախատեսվում է 2026 թվականի վերջում:

ՎԵՐԵՎ