Բետոնալցման աշխատանքների մեկնարկը Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասում՝ Skyline-ում
Ավելի քան 200 բետոնատար մեքենա, շուրջ 2400 խմ բետոն և առանց ընդհատումների կատարված աշխատանք․ «Քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով Հայաստանում առաջին թաղամասում՝ Skyline-ում, արդեն մեկնարկել են բետոնալցման աշխատանքները։
Շինարարության այս փուլը ոչ միայն տեխնիկապես է մասշտաբային, այլև աննախադեպ՝ իր ծավալով և միաժամանակյա իրականացմամբ։ Այսպիսով՝ իրականցվեց Հայաստանում ամենաերկար անընդմեջ բետոնալցման աշխատանքը, որի ամբողջական տևողությունը կազմեց 30 ժամ:
Ինչպես և «Ռենշին»-ի այլ նախագծերում՝ գործընթացն իրականացվել է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան, իսկ ընթացքը վերահասկվել ոլորտի առաջատար ընկերությունների կողմից: Համաշխարհային ճարտարապետական ստուդիո՝ Laguarda.Low-ն ապահովել է թաղամասի նյույորքյան ճարտարապետական ոճը, իսկ Դուբայի, Լոնդոնի, Սինգապուրի և այլ քաղաքների ամենաբարձրահարկ շենքերի ինժեներիայի համար պատասխանատու աշխարհահռչակ Arup ընկերությունը մշակել է Skyline-ի կոնստրուկցիան և ինժեներիան։
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ձևավորվող այս նոր թաղամասը տեսանելի է լինելու քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։ 35 հարկանի հինգ շենքերը սահմանում են նոր բարձրություն՝ նաև ճարտարապետական ոլորտում: Բետոնալցման մեկնարկը ոչ միայն շինարարական փուլ է, այլև խորհրդանշական պահ՝ Հայաստանի ժամանակակից քաղաքաշինության համար։ Skyline-ը ներկայանում է որպես նորարարական գաղափարների մարմնավորում՝ ամուր հիմքի վրա կառուցվող ապագայի բնակարան: