«Share Architects»-ը Հայաստանում՝ «Ռենշինի» աջակցությամբ
Կարևորելով միջազգային փորձով փոխանակումը, մասնագիտական շփումները և Հայաստանում ճարտարապետական համայնքի զարգացումը՝ «Ռենշին» ընկերությունը՝ որպես գլխավոր հովանավոր, հերթական անգամ աջակցել է միջազգային հեղինակավոր միջոցառման անցկացմանը Երևանում:
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ համաշխարհային ճարտարապետական «Share Architects» ֆորումը, որի ընթացքում մասնակիցները ունեցան հնարավորություն լսելու աշխարհահռչակ BIG, Zaha Hadid Architects, SOM, UNS և այլ ճարտարապետական ստուդիոները և բյուրոները ներկայացնող խոսնակներին և մոտիկից ծանոթանալու միջազգային ամենանորարար նախագծերին:
Ինչպես նշում է Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ՝ Գուրգեն Գրիգորյանը՝ «Ճարտարապետական համայնքից բացի՝ նման ֆորումին մասնակցությունը մեծապես օգնելու է կառուցապատման ոլորտին։»
Ֆորումի անցկացումը խրախուսվել է նաև քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից, որի ղեկավար՝ Պետրոս Պետոյանը հայտնել է, որ Հայաստանում սուր զգացվում է ճշգրիտ քաղաքային պլանավորման պակասը, ինչի լրացման համար միջազգային պրակտիկային ծանոթանալը հենց Հայաստանի ներսում շատ օգտակար է:
“Share Architects»”-ի հիմնադիր՝ Ֆլորին Մինդիրիգիուն ուրախությամբ ողջունում է Հայաստանում ֆորումի անցկացման դերը՝ շեշտելով, որ այստեղ միջոցառումը բերելը իրենց համար երազանքի իրականացում էր: «Նախ շնորհակալություն եմ հայտնում՝ մեզ հյուրընկալելու համար, և շնորհակալություն «Ռենշին» ընկերությանը՝ այս միջոցառումն իրականություն դարձնելու համար։ Երբ ոլորտի նման ընկերությունները մասնակցում են մասնագիտական միջոցառումներին, դա խոսում է այն մասին, որ նրանք մտահոգ են որակյալ ճարտարապետության մասին, իսկ կառուցապատողի պարագայում՝ դա խոսում է այն մասին, որ նրանք մտահոգվում են ապագա սերունդների՝ մեր երեխաների մասին։ Չէ՞ որ մենք ապրում ենք այն միջավայրում, որը ստեղծում են կառուցապատողները», - իր խոսքում նշեց Մինդիրիգիուն:
«Ռենշին»֊ի օպերացիոն տնօրեն՝ Լևոն Կասպարովն իր կողմից կիսվեց, որ միջազգային փորձի փոխանակումը միշտ եղել է ընկերության ռազմավարության հիմքում: ««Ռենշին»֊ը միշտ ձգտել է լինել առաջինը միջազգային փորձը Հայաստան բերելու և այստեղ նոր պրակտիկաներ զարագացնելու և ստեղծելու մեջ:», - ավելացրեց նա։ Կասպարովը նաև հայտնեց, որ «Share architects»-ին Հայաստանի մասնակցությունը շատ ողջունելի է, քանի որ դրա շնորհիվ Երևանը տեսանելի է դառնալու միջազգային միջոցառումների և անշարժ գույքի շուկայի համար:
Հատկապես կարևորելով սկսնակ մասնագետների ներգրավվածությունն ու գիտելիքների ձեռքբերումը՝ «Ռենշինը» նաև դիզայնի և ճարտարապետության ֆակոլտետներում սովորղ 8 ուսանողների հրավիրել է անվճար մասնակցելու ֆորումին:
Ուսանող֊մասնակիցներից մեկը՝ Անի Հովհաննիսյանը նշում է, որ շատ է կարևորում ֆորումին մասնակցությունը որպես փորձառություն, քանի որ դրա շնորհիվ ուսանողները ոչ միայն ստանում են հնարավուրություն ծանոթանալու միջազգային մակարդակով իրականացվող նախագծերին, այլ նաև տեսնում են, թե ինչպես են այդ աշխատանքերը ներկայացվում մասնագետների կողմից: