0%

24 հոկտեմբեր 2024

Նյույորքյան Ճարտարապետության Շունչը Toon Expo-ում

«Ռենշին» ընկերությունը Toon Expo ամենամյա ցուցահանդեսին ներկայացել էր իր նոր, հեղափոխական նախագծով՝ հիացմունք առաջացնելով այցելուների մոտ։ Ընկերության տաղավարը վերարտադրում էր Skyline-ի տպավորիչ ուրվագծերը և փոխանցում էր թաղամասի հարմարավետությունն ու նյույորքյան ոճը։ Իսկ թվային լուծումների շնորհիվ՝ տաղավարի այցելուները կարող էին մի պահ իրենց զգալ թաղամասի հինգ 35-հարկանի երկնաքերերից մեկի իրենց ընտրած բնակարանում։

«Մենք փորձել ենք այս տաղավարի միջոցով գոնե մասնակի փոխանցել Skyline նախագծի մասշտաբը, բացառիկությունը, հարմարավետությունը։ Երևանում բոլորովին նոր այս մոտեցումը մեր այցելուներից շատերին զարմացրեց, ու բոլորի մոտ այս թաղամասում բնակվելու ցանկություն առաջացրեց»,- ասաց Skyline նախագծի մարքեթինգային գործընկեր, United Creators ընկերության հիմնադիր ու տնօրեն Ադամ Ավան։

Տաղավարի այցելուները հնարավորություն ունեին օգտվել բացառապես ցուցահանդեսի մասնակիցների համար նախատեսված նախավաճառքային գնի առաջարկից, ինչից հասցրին օգտվել շատերը։

«Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք մեր ապագա բնակիչներին առաջարկել ոչ միայն նման նախագիծ, որը նոր՝ ավելի ժամանակակից ապրելակերպի խորհրդանիշն է լինելու, այլ նաև միջազգային լավագույն ստանդարտներով ստեղծվող նախագիծը հասանելի ենք դարձնում մատչելի արժեքով»,- ասաց Skyline նախագծի վաճառքի բաժնի ղեկավար՝ Աստղիկ Վարդանյանը։

Ժամանակակից ապրելակերպը Երևանի Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում փնտրողները դեռ կարող են օգտվել նախավաճառքի բացառիկ հնարավորությունից՝ դիմելով banali.am-ին և դառնալով Երևանում իրականացվող Skyline հեղափոխական նախագծի մի մասը։

ՎԵՐԵՎ