«Ռենշին»-ը ճանաչվել է 2025 թվականի ամենապատասխանատու և խոշոր հարկատուներից մեկը
Պետական Եկամուտների Կոմիտեի վերջին տվյալներով «Ռենշին» ընկերությունը ճանաչվել է 2025 թվականի ոլորտի ամենապատասխանատու և խոշոր հարկատուներից մեկը:
Ժամանակակից տնտեսություններում հարկ վճարելու գործընթացը տրանսֆորմացվում է պետությունում գիտակցված ներդրման: «Ռենշին»-ի օրինակը փաստում է, որ հարկերի բարեխիղճ վճարումը բիզնեսի համար ոչ միայն պետության հանդեպ հարգանքի դրսևորում է, այլև՝ երկրում հուսալի ներդրումային միջավայր ձևավորելու գլխավոր գործիքը։
Մոտ 25 տարվա փորձը և գիտելիքը, 100-ից ավել մասնագետներից բաղկացած պրոֆեսիոնալ թիմը, կորպորատիվ կառավարման համակարգը և միջազգային առաջատար կազմակերպությունների հետ գործընկերությունը թույլ են տվել ընկերությանը նախաձեռնել ոլորտի ամենահավակնոտ և նորարարական նախագծերը՝ ինչպես Skyline-ը, World Trade Center Yerevan-ը և Artlife Kempinski Residences Yerevan-ը: Համագործակցելով աշխարհի առաջադեմ ընկերությունների հետ՝ «Ռենշինը»-ը նաև իր վրա ստանձնել է միջազգային չափանիշների և գիտելիքի ներդնումը Հայաստանի քաղաքաշինության ոլորտի մեջ :
«Թափանցիկ և օրինապահ գործունեությունը հիմք է ստեղծում բիզնես-պետություն երկարաժամկետ և վստահելի գործընկերության համար», - ասում է «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն՝ Քրիստինե Չիչյանը։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր վճարված հարկ ընկերության հստակ ուղերձն է, որը փաստում է, որ այն ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը Հայաստանի տնտեսական կայունության և զարգացման գործում։
Բարեխիղճ հարկատու լինելով՝ «Ռենշինը»-ը նպաստում է ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանը Հայաստանում: Խոշոր ընկերությունները հասկանում են, որ վճարված հարկերը վերադառնում են տնտեսություն՝ որակյալ ենթակառուցվածքների, կրթված աշխատուժի և գնողունակ հասարակության տեսքով, ինչն էլ հենց ապահովում է բիզնեսի երկարաժամկետ կայունությունը։
Ինչպես նշում է Քրիստինե Չիչյանը՝ «Ռենշին»-ի պես ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ բարձր հարկային կարգապահության հետևում կանգնած են ոչ միայն չոր ֆինանսական հաշվետվություններ, այլև ֆիզիկապես շոշափելի արդյունքներ՝ ժամանակակից բնակելի համալիրներ, նոր ինժեներական լուծումներով ենթակառուցվածքներ և միջազգային ստանդարտների տեղայնացում Հայաստանում: Այս ամենի գերագույն նպատակը բիզնեսների և քաղաքացիների համար վստահելի միջավայրի և կայուն քաղաքաշինական արժեքների ստեղծումն է, որը կխրախուսի արտերկրում բնակվող հայրենակիցներին վերադառնալ հայրենիք։