Ռեալ Բիզնեսը՝ Կառուցապատման Ոլորտում. «Ռենշինի» Օպերացիոն Տնօրեն Լևոն Կասպարովի Շնորհանդեսը՝ Real Business Conference-ում
Mantashyants Global Expo-ի շրջանակներում իրականացվող Real Business Conference-ը հրավիրել էր մասնագետների չորս տարբեր ոլորտներից՝ ներկայացնելու դրանց իրական բիզնեսի առանձնահատկությունները, մարտահրավերներն ու դրանց լուծման եղանակները՝ առանձին ելույթներով ու պանելային քննարկումներով։
Քաղաքաշինության ոլորտը ներկայացնում էր «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը, ով ընկերության օրինակով բացատրեց Հայաստանում ոլորտի զարգացման ուղին, ներկա խնդիրները և միջզգային լավագույն փորձը, որը ներդրված է ընկերության գործունեության բոլոր ուղվածություններում։
«Կարծում եմ ՝ կարևոր է, որ մենք նաև նման հարթակներում կիսվենք մեր փորձառությամբ, որը հայկական շուկայի առանձնահատկությունների ու միջազգային լավագույն փորձի համադրությունն է։ Դա տեսանելի է մեր բոլոր նախագծերում, այնպես որ, նաև այս ֆորումի ընթացքում մենք խոսելու, ներկայցնելու, ինչու ոչ՝ նաև կիսվելու շատ բան ունենք»,- ասել էր Կասպարովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լևոն Կասպարովը կիսվեց նաև քաղաքաշինական ժամանակակից մոտեցումներով, որոնք ներդրված են «Ռենշինի» մի շարք՝ այդ թվում ArtLife և Skyline նախագծերում։