0%

09 մայիս 2026

Ռենշինի նոր նախագիծը Թումանյան 8 հասցեում

Երևանի փոքր կենտրոնում մեկնարկել է նոր խոշոր քաղաքաշինական նախագիծ․ «Ռենշին» ընկերությունը հայտարարել է «Թումանյան 8» հասցեում պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման մասին։ Նախագիծը տեղակայված է Թումանյան–Հանրապետություն փողոցների խաչմերուկում և համադրում է բնակելի, ներդրումային, կոմերցիոն և ապարտհոթելային ուղղությունները՝ առաջարկելով ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ միջավայր Երևանի կենտրոնում։

«Յուրաքանչյուր նոր ձեռքբերում մեր համար պարզապես նոր հասցե չէ․ սա առաջին հերթին մեր բրենդի պատասխանատվությունն է քաղաքի առաջ՝ մնայուն ժառանգության նոր արժեք ստեղծելու մեջ», - կիսվում է ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն՝ Անի Մավյանը: 

«Մեր Skyline-ի վաճառքի բարձր դինամիկան, հատկապես մեծ հետաքրությունը փոքր բնակարանների նկատմամբ՝ վառ արտահայտված միջազգային վեկտրով, ցույց են տալիս, որ այսօր Հայաստանի անշարժ գույքի շուկան հետաքրքիր է միջազգային ներդրողների համար» , - ավելացրեց նա:

Սա իհարկե նորություն չէր «Ռենշին»-ի համար, քանի որ ընկերությունը տևական ժամանակ ոլորտային բարեփոխումներ է իրականացնում Հայաստանը՝ միջազգային ներդրողների համար այն էլ ավելի գրավիչ դրաձնելու նպատակով:

Իր տարածքում համադրելով սահմանապակ քանակով բնակարաններ և 8000 քմ մակերսով ապարտ հոթելներ՝ նախագիծը լրացնում է փոքր կենտրոնում ընդարձակ բնակարանների պակասը, բարձրացնում է գույքի ներդրումային գրավչությունը, երաշխավորում բարձ լիկվիդայնություն և ստեղծում մշտապես աճող արժեքով ակտիվ։ Թումանյան 8 հասցեում ստեղծվելու է միջազգային ստանդարտներով կազվող միջավայր, որտեղ կենտրոնի աղմուկը մնում է պատերից դուրս, իսկ ներսում ձևավորվում է բարձրակարգ ապրելակերպ։ 

Պրոյեկտի 30-70 քմ մակերեսով բնակարանները լավագույն տարբերակներն են վարձակաղությամբ տրամադրելու համար։ Իսկ 100-200 քմ մակերսով բնակարանները և սեփական տերասներով ընդարձակ պենտահուսները նախատեսված են նրանց համար, ովքեր փնտրում են բարձրակարգ գույք, որը կառաջարկի և՛ հարմարավետություն և՛ կենտրոնի ակտիվ միջավայր։ 

Հավատարիմ մնալով շարունակական զարգացման սկզբունքին՝ Renshin Urban Investments-ը Հայաստանի քաղաքաշինության մեջ ներդնում է միջազգային առաջադեմ փորձը՝ ստեղծելով բարձրակարգ և նորարարական նախագծեր։ Ընկերությունը ոչ միայն կառուցում է նախագծեր, այլ ձևավորում է ապրելակերպի նոր չափանիշներ՝ ապահովելով միջավայր, որտեղ հարմարավետությունն ու ներդաշնակությունը դառնում են առօրյայի անբաժանելի մասը։

ՎԵՐԵՎ