«Ռենշինը»՝ PMI Armenia-ի միջոցառման գլխավոր հովանավոր
Հունիսի 29-ին Երևանում կայացած PMI Armenia-ի «Հաջորդ սերնդի նախագծեր՝ ընդգրկելով նորարարությունն ու կայունությունը շինարարության մեջ» միջոցառման գլխավոր հովանավորը «Ռենշին» ընկերությունն էր։ Ոլորտային նման կարևորության միջոցառմանը ընկերությունը նաև մասնակցում էր իր փորձի և գիտելիքի փոխանակման առաքելությամբ։
Միջոցառման շրջանակում երկու պանելային քննարկումների ընթացքում, «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը, տեխնիկական տնօրեն Վլադիմիր Չուպիկինն ու նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կոնստանտին Ավկսենտևը իրենց արժեքավոր փորձով կիսվեցին միջազգային ամենատարբեր և «Ռենշինի»՝ նոր ապրելակերպ ու ստանդարտներ թելադրող նախագծերի մասին։
Նրանք խոսեցին կառուցապատման ոլորտում առկա նախագծերի կառավարման խնդիրներից, պատմեցին, թե ինչպես են իրենք ինչպես են լուծում դրանք ՝ իրենց հարուստ փորձը կիրառելով, ինչ նոր փորձ ու գիտելիք են բերում իրենց միջազգային փորձառությունից և ինչ մասնակցությունը են ունենում ոլորտի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան զարգացման գործում։
«Ռենշինի» մասնակցությունը նման միջոցառումներին նպատակ ունի խթանել ոլորտային զարգացումը, երկխոսություն ձևավորել հարակից ոլորտների մասնագետների հետ, ինչպես նաև մասնակցել նման հարթակների ստեղծմանը՝ համագործակցության նոր եղանակներ ձևավորելով։