0%

15 ապրիլ 2021

Համագործակցության հուշագիր է ստորագրվել «Ռենշին» ներդրումային ընկերության եվ մաշտոցյան մատենադարանի միջև:

Համագործակցության հուշագիր է ստորագրվել «Ռենշին» ներդրումային ընկերության եվ մաշտոցյան մատենադարանի միջև:

Մաշտոցի անվան Մատենադարանը և «Ռենշին» ներդրումային ընկերությունը 2021 թվականի ապրիլ ամսին հուշագիր են ստորագրել համագործակցության մասին, որի նպատակը Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական և հրատարակչական աշխատանքներին աջակցության ցուցաբերումն է:

Մատենադարանի տնօրինությունը ուրախ է տեղեկացնելու, որ մեր հիմնարկությունների միջև սկսված համագործակցության շրջանակներում, ինչը շատ կարևոր է ազգային արժեքների պահպանության տեսակետից, որպես առաջին քայլ՝ հաստատվել է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ», որի իրականացումը կապահովի Մատենադարանում պահվող միջնադարյան ձեռագրերի և վավերագրերի թվայնացման աշխատանքների շարունակականությունը:

Մատենադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Ռենշին ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ՝ ազգանվեր գործունեության և մշակության արժեքների պահպանության գործին նպաստելու համար:

ՎԵՐԵՎ