0%

10 հուլիս 2023

Հայաստանում առաջին բրենդավորված լյուքս դասի բնակելի համալիրը. «Ռենշին»-ն ու Kempinski-ն պայմանագիր են կնքել

ArtLife Kempinski Residences Yerevan. Renshin Urban Investments-ի կողմից կառուցված մոտ 300 գեղեցիկ ձևավորված բնակարաններ՝ բնակության և ներդրումների համար: Նոր բնակելի համալիրը Հայաստանում և Արևելյան Եվրոպայի կովկասյան տարածաշրջանում Kempinski Residences ցանցում առաջինն է, միևնույն ժամանակ՝ հինգերորդ բնակելի նոր նախագիծը, որը համալրել է Kempinski ցանցը վերջին 12 ամիսների ընթացքում:

Ժնև, 11 հուլիսի, 2023թ. – Kempinski-ն ուրախությամբ հայտարարում է ArtLife Kempinski Residences Yerevan նախագծով Արևելյան Եվրոպայում իր պորտֆելի համալրման մասին: Այս համագործակցությունը 180 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բազմաֆոունկցիոնալ բնակելի կառուցապատման շուկայի հիմնաքարն է և Հայաստանի մայրաքաղաք կբերի աշխարհի առաջատար լյուքս ապրանքանիշեր: 100,000 քառակուսի մետր տարածքով ArtLife նախագիծը իրականացվում է Երևանի սրտում` Renshin Urban Investments-ի կողմից, որը ներկայանում է ընկերությունների խմբով՝ վերականգնվող էներգիայի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտներում տնտեսական հետքրքրություններով:

«Կեմպինսկին հպարտությամբ է հարաբերություններ ստեղծում սեփականատերերի և կառուցապատողների հետ: Renshin Urban Investments-ը մեր համախոհ գործընկերն է, որը կիսում է մեր արժեքները և ձգտում է ստեղծել Երևանում բոլոր սպասելիքները գերազանցող բնակարաններ»,- ասում է Kempinski Group-ի գործադիր տնօրեն և Kempinski AG-ի խորհրդի նախագահ Բեռնոլդ Շրյոդերը: «Որպես մեր բիզնեսի ամենաարագ զարգացող ուղղություն՝ Kempinski Residences-ը ապահովում է պրեմիում հյուրընկալություն, որով մենք միշտ հայտնի ենք եղել, ինչպես նաև մասնավոր տների մտերմիկ միջավայր»:

Kempinski-ի և Renshin-ի միջև համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 7-ին՝ «Գեթսբի» ոճով ոգեշնչված միջոցառմամբ՝ որպես ArtLife Kempinski Residences Yerevan-ի արտ-դեկո ճարտարապետության արձագանք: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էին պետական ​​այրեր, բիզնեսի, արվեստի, նորաձեւության և հեռուստատեսության ոլորտի ականավոր գործիչներ։ Կեմպինսկիի հայտնի Ladies in Red հայ տիկնայք, Հայաստանից և արտերկրից ջազ նվագախմբերի հուզիչ կատարումները, պարային ապշեցուցիչ համարները և 1920-ականների գլամուրով ոգեշնչված հյուրասիրությունն այս կարևոր համագործակցությանն էին նվիրված:

2024 թվականին, երբ բնակելի և ժամանցի այս համալիրի շինարարությունն ավարտվի, Եվրոպայի ամենափորձառու հյուրանոցային օպերատորը իր 125 տարվա կառավարման փորձը կբերի մոտ 300 գեղեցիկ ձևավորված բնակարանների և 50 երկարատև կեցության համարների զարգացման համար՝ սահմանելով շքեղության նոր չափանիշներ Հայաստանի մայրաքաղաքում։ Բնակարանները հասանելի կլինեն և՛ որպես մասնավոր սեփականություն, և՛ որպես ներդրումային ակտիվներ, որոնք կներառվեն վարձակալության համար հասանելի համարների տեսքով:

Հայկական ավանդական ճարտարապետության և ժամանակակից Art Deco էսթետիկայի համադրությամբ ArtLife Kempinski Residences Yerevan-ը անցյալ տարի արժանացել է հեղինակավոր International Property Award մրցանակին Հայաստանի լավագույն բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետության համար: Նախագիծը նաև ստացել է «հինգ աստղ» երեք անվանակարգերում՝ հավակնելով Եվրոպայի լավագույն բազմաֆունկցիոնալ համալիր անվանակարգում։

ArtLife Kempinski Residences Yerevan-ի կենտրոնական հատվածում կլինի ֆրանսիական բուլվար և հրապարակ՝ Հայաստանում դեռևս չներկայացված, աշխարհի լյուքս դասի առաջատար բրենդների ընդարձակ բուտիկներով, ինչպես նաև բարձրակարգ ռեստորաններով, բարերով և սրճարաններով, ծաղկի խանութով։

Համալիրը նաև կներկայացնի շքեղ սպա և առողջության կենտրոն, որը նախագծված է և կկառավարվի Kempinski Group-ի դուստր ձեռնարկության՝ Resense-ի կողմից: Կենտրոնը կներառի նաև փակ ու բաց լողավազաններ, տանիքի լաունջ և յոգայի հարթակ:

ArtLife-ը ստեղծվել է՝ որպես մշակույթի և ապրելակերպի կենտրոն, որը բավարարում է Երևանի ամենախստապահանջ բնակիչների կարիքները: Այն կունենա միջոցառումների կենտրոն՝ շուրջտարյա ներկայացումների ժամանակացույցով, պատկերասրահ, անդամների փակ ակումբ և սիգար-սրահ, մանկական ժամանցի կենտրոն, կինոթատրոն և գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ և էսթետիկ բժշկության կլինիկա: Նախագիծը ներառում է նաև ընդարձակ ավտոկայանատեղի և ուղղաթիռի վայրէջքի հարթակ:

ArtLife Kempinski Residences Yerevan-ը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում՝ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնից, Ազատության հրապարակից և քաղաքի լավագույն թանգարաններից մի քանի րոպե հեռավորության վրա:

Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից մի փոքր ավելի է, ևս 7-9 միլիոն հայ ապրում է արտերկրում։ Հայաստանում շքեղության շուկան տարեկան աճում է՝ երկնիշ ցուցանիշով՝ պայմանավորված տպավորիչ տնտեսական աճով: Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին կազմել է 19.5 մլրդ դոլար, ՀՆԱ-ն անձի հաշվարկով գրեթե կրկնապատկվել է՝ նախորդ տարվանից։ Հայկական դրամը կայուն տնտեսական տատանումների հանդեպ և վերջին մի քանի տարիներում արժեքի էական փոփոխություններ չի գրանցել։

Երևանն աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկն է համարվում ՝ երկարաձգված ամառներով և մեղմ ձմեռներով։ Քաղաքը հատուկ կոլորիտ ունի, որն ընդգծվում է տարբեր փառատոններով և մշակութային միջոցառումներով։ Հայաստանը հարուստ՝ հազարամյա ժառանգություն ունի, որը ներառում է մշակույթի ամենատարբեր ճյուղերը։

ՎԵՐԵՎ