0%

20 դեկտեմբեր 2022

«Ռենշինը» հաղթել է International Property Awards-ում

Հայկական «Ռենշին» քաղաքաշինական, ներդրումային ընկերությունն իր նոր՝ «Արտլայֆ» (Artlife) գերժամանակակից նախագծով հաղթող է ճանաչվել  ոլորտի ամենահեղինակավոր «Անշարժ գույքի միջազգային մրցանակաբաշխության» (International Property Awards) Mixed Use Architecture  Armenia անվանակարգում։

«Ռենշին» քաղաքաշինական առաջատար ընկերության «Արտլայֆ» նախագիծը միջազգային ստանդարտներին համապատասխան, Հայաստանում իր տեսակի մեջ առաջին ու եզակի, բնակելի և ժամանցային հինգաստղանի համալիր է։

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամներ լորդ Քեյթնեսի, լորդ Բեսթի և լորդ Ուեյվերլինի նախագահությամբ՝ Լոնդոնում տեղի ունեցած գնահատման փուլի ժամանակ, միջազգային ժյուրիի կազմում ներգրավված շուրջ 100  մասնագետները գնահատել են նախագծի այնպիսի չափանիշներ, ինչպիսին են դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։  

«Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի խոսքով՝ սա մեծագույն ձեռքբերում է ինչպես «Ռենշին» ընկերության, թիմի, այնպես էլ Հայաստանի համար.

«Մեզ համար մեծ պատիվ է, որ «Արտլայֆ» նախագիծը հաղթող է ճանաչվել, և Հայաստանի քաղաքաշինական նախագծերն արդեն ներկայացվում են նաև միջազգային ասպարեզում։ Մենք շարունակաբար ուսումնասիրում ենք հայաստանյան շուկայի բացն ու պահանջարկը և փորձում ենք ստեղծել կոնցեպտուալ նախագծեր, որոնք ուղղակիորեն կնպաստեն  Հայաստանի գրավչության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանը։ Մեր թիմն ակտիվորեն ներգրավված է եղել երկրի անշարժ գույքի շուկայի ձևավորման գործում՝ ձգտելով հասնել միջազգային չափանիշներին, տնտեսական զարգացման ծրագրերին և ներդրումային գրավչության բարձրացմանը»։

Ժյուրին բարձր որակում է տվել Հայաստանից ներկայացվող նախագծին. 

«Սրտանց շնորհավորում եմ բոլոր հաղթողներին ու իմ հայ գործընկերներին և մաղթում հաջողություններ ապագայում: Սա ֆանտաստիկ ձեռքբերում է, հատկապես, որ հաղթող նախագիծը առաջադրված է նաև Best Mixed-Use Development Europe անվանակարգում: Այն կշարունակի մրցել նմանատիպ նախագծերի հետ ամբողջ եվրոպական տարածաշրջանում, իսկ արդյունքները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի 2-ին»,- ասել է International Property Awards-ի նախագահ Ստյուարտ Շիլդը:

International property awards-ը Ճարտարապետության և շինարարության ոլորտի ամենամյա ազդեցիկ մրցանակաբաշխությունն է, որին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Հայաստանն այս տարի հայտնվել է Եվրոպա մայրցամաքից մասնակցող այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Կիպրոսը, Չեխիան, Պորտուգալիան, Հոլանդիան և այլն։ Մայրցամաքային փուլում հաղթող ճանաչված բոլոր ընկերությունները ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում անցնելու գլոբալ փուլ և մրցելու ամբողջ աշխարհից մասնակցող երկրների հետ։ «ԱրտԼայֆ» նախագիծը դիտարկվել էր Ճարտարապետություն, Զարգացում և Տարածաշրջանային նոմինացիա կարգերում ու միջազգային ժյուրիի կողմից արժանացել  Հինգ աստղ բարձր գնահատականի երեք կատեգորիաներում, ինչպես նաև նոմինացվել Best Mixed Use Development Europe անվանակարգում։

The 2022-23 Winners list .

ՎԵՐԵՎ