0%

17 նոյեմբեր 2022

Աշխարհահռչակ Zaha Hadid Architects-ի հաջորդ նախագիծը կարող է լինել Երեւանում

Նոյեմբերի 18-ին, 2022 թ․-ին «Ռենշին» ներդրումային և քաղաքաշինական ընկերությունն ու Համաշխարհային առևտրի կենտրոններ ասոցիացիայի (WTCA) Հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ WTCY-ը կազմակերպեցին համաշխարհային լավագույն ճարտարապետական ընկերություններից մեկի՝ Zaha Hadid Architects-ի մաստեր կլասը Հայաստանում:

Մաստեր Կլասի նպատակն էր ստեղծել հնարավորություն քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ուսանողների համար՝ ծանոթանալու միջազգային հռչակ վայելող ընկերության աշխատելաոճին, մոտեցումներին և գործիքներին:

Zaha Hadid Architects-ը բրիտանական ճարտարապետության և դիզայնի ընկերություն է հիմնադրված 1988 թվականին: Ընկերության համահիմնադիր Զահա Հադիդն աշխարհի ամենաազդեցիկ ճարտարապետների եռյակում է, իսկ ընկերությունը համարվում է նորարարական ճարտարապետության առաջատարը:

Այս կոնֆերանսը սրան հաջորդող մնացած կոնֆերանսների շարքը և  այն նախագծերը, որոնք իրականցնում ենք նոր շունչ են հաղորդելու Երևանի քաղաքաշինական և ենթակառուցվածքային պատկերին՝ նոր զարկ տալով երկրի զարգացմանը:

Քաղաքաշինությունը և ուրբանիզացիան այժմ այնքան հիմնարար են երկրի տնտեսության, հասարակության և շրջակա միջավայրի համար, որ ավելի լավ քաղաքային աշխարհ ստեղծելը և քաղաքային կյանքը բարելավելը իսկապես նշանակում է ավելի լավ երկիր ստեղծել բոլորի համար, ինչն էլ հենց «Ռենշին» ընկերության առանցքային գաղափարախոսությունն է:

ՎԵՐԵՎ