0%

03 հունիս 2026

«Ռենշին» ընկերությունն հաջողությամբ ամփոփել է պարտատոմսերի առաջին թողարկումը. 10 մլրդ դրամ ընդհանուր ծավալով տեղաբաշխումն ամբողջությամբ իրացվել է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի իր առաջին թողարկման տեղաբաշխման փուլի հաջող ավարտի մասին։ Ընկերության 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծրագրային ծավալով առաջարկի շրջանակներում ներկայացված դրամային և դոլարային բոլոր 3 սերիաներն ամբողջությամբ իրացվել են: Որպես տեղաբաշխման գործընկեր` հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

«Մեր առաջին քայլը կապիտալի շուկայում գերազանցեց մեր սպասելիքները. բոլոր սերիաներն ամբողջությամբ իրացվել են: Սա մեզ հնարավորություն է տալիս իրականացնել ավելի մեծ և համարձակ նախագծեր, որոնք արդեն մշակման փուլում են,» - ընդգծում է «Ռենշին»-ի ֆինանսական տնօրեն՝ Քրիստինե Չիչյանը։ «Այս հաջողությունը համատեղ աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն ենք հայտնում մեր տեղաբաշխող Ամերիաբանկին, ֆինանսական գործընկերներին և, ամենակարևորը՝ մեր ներդրողներին՝ այս պատմական փուլը մեզ հետ կիսելու համար:»

«Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը, - ավելացնում է Քրիստինե Չիչյանը։ - Որպես ոլորտի առաջատար՝ մենք կարևորում ենք երկրում այլընտրանքային ֆինանսական էկոհամակարգի զարգացումը։ Տեղական կապիտալի շուկան դառնում է ավելի հասուն, և «Ռենշին»-ը հպարտ է այս էկոհամակարգի առաջամարտիկներից լինելու համար»։

Տեղաբաշխման ավարտից հետո ընկերությունը սահմանված կարգով դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո դրանք ազատ շրջանառվելու են երկրորդային շուկայում:

Ընկերության մասին.

«Ռենշին»-ն ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որը գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում։ Ընկերությունն իրականացնում է տրանսֆորմացիոն նախագծեր՝ ինչպիսիք են Artlife Kempinski Residences Yerevan, Skyline, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան՝ շուկայում ապահովելով վստահելիության, թափանցիկության և միջազգային որակի բարձրագույն չափանիշներ։

ՎԵՐԵՎ