մամուլի կենտրոն
փետրվար 2026
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ «Ռենշին»-ն ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որը գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում։ Ընկերությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Artlife Kempinski Residences, Skyline, WTCY։
հոկտեմբեր 2025
«Music for future»-ի 100 մլն դրամով հովանավորություն․ «Ռենշին»-ի ներդրումը Հայաստանի երաժշտության ապագայի մեջ
Օրերս կայացավ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության և «Music for future» foundation-ի միջև հուշագրի ստորագրումը, որով ընկերությունն իր հովանավորչության շրջանակներում 100 մլն դրամ է տրամադրել հիմնադրամին:
սեպտեմբեր 2025
«Share Architects»-ը Հայաստանում՝ «Ռենշինի» աջակցությամբ
Կարևորելով միջազգային փորձով փոխանակումը, մասնագիտական շփումները և Հայաստանում ճարտարապետական համայնքի զարգացումը՝ «Ռենշին» ընկերությունը՝ որպես գլխավոր հովանավոր, հերթական անգամ աջակցել է միջազգային հեղինակավոր միջոցառման անցկացմանը Երևանում:
օգոստոս 2025
Բետոնալցման աշխատանքների մեկնարկը Հայաստանի առաջին երկնաքերներով թաղամասում՝ Skyline-ում
Ավելի քան 200 բետոնատար մեքենա, շուրջ 2400 խմ բետոն և առանց ընդհատումների կատարված աշխատանք․ «Քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով Հայաստանում առաջին թաղամասում՝ Skyline-ում, արդեն մեկնարկել են բետոնալցման աշխատանքները։
հունիս 2025
Մեկնարկեց Հայաստանում առաջին երկնաքերերով Skyline թաղամասի շինարարությունը
Հունիսի 24-ին, Բաղրամյան-Օրբելի հատվածում տեղի ունեցավ «քաղաք՝ քաղաքում» կոնցեպտով Հայաստանում առաջին, բացառիկ թաղամասի շինարարության մեկնարկը։