Ընկերության մասին
Ռենշին Քաղաքաշինական Ներդրումային Ընկերություն
Հիմնադրման Տարեթիվը
Ավելի Քան
20Տարիների Շարունակական
Աշխատանք և Արդյունքներ
Ընկերության Մասին
Renshin Urban Investments - ը կոնցեպտուալիզացնում, ներդնում և կառավարում է բարձրակարգ և նորարական քաղաքաշինական նախագծեր՝ սահմանելով նոր նշաձող անշարժ գույքի ոլորտում։ Մեր նպատակը ոչ թե քառակուսի մետրի ստեղծումն է, այլ նոր ապրելակերպի ձևավորումը։ Լինելով միջազգային ստանդարտների առաջնագծում ՝ մենք օգտագործում ենք առաջադեմ տեխնոլոգիաներ, շեշտադրում կայունության գաղափարը և համագործակցում միջազգային առաջատար գործընկերների հետ՝ իրականացնելով սպասելիքները գերազանցող նախագծեր։
Տեսլական և Արժեքներ
Համաշխարհային չափանիշներով առաջնորդվելու արդյունքում ՝ մեր նախագծերը շարունակաբար դառնում են ավելի գրավիչ ՝ ազդեցություն ունենալով նաև Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման վրա։ Այս տարիների ընթացքում «Ռենշին»-ն իր յուրահատուկ ու տարբերվող տեղն է զբաղեցրել անշարժ գույքի ոլորտում։ Միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության ու պրոֆեսիոնալների թիմի համադրման արդյունքում մենք մշտապես սահմանում ենք նորարարությանը ուղղված բարձր ստանդարտներ։
Մեր Առաքելությունը
Ձևավորելով Նոր Ապրելակերպ
Ընկերության Արդյունքները Թվերով
$720M+
Ընթացիկ Ներդրումներ
Էքսպերտներ և Խորհրդատուներ
Գործընկեր Կազմակերպություններ
45K ՔՄ+
Մշակման Փուլում
Բարեկարգված Հասարակական Տարածքներ
Կոմերցիոն Տարածքներ
Բնակելի Տարածքներ
Կառուցապատված Տարածք
Պարգևներ
2022
Best Mixed-Use Architecture Armenia
«Ռենշին» - ն իր նոր գերժամանակակից Artlife Kempinski Residences Yerevan նախագծով հաղթող է ճանաչվել ոլորտի ամենահեղինակավոր International Property Awards մրցանակաբաշխությունում, Mixed Use Architecture Armenia անվանակարգում։
2019
NOPRIZ Մրցանակ
2019 թ․ նոյեմբերի 22-ին, NOPRIZ միջազգային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողության ժամանակ «Սասնածռեր-II» համալիրն արժանացել է «Լավագույն Էկոնոմ Դասի Բնակելի Համալիր» մրցանակին։
2017
Վարչապետի Պարգև
2017 թ․ օգոստոսի 11-ին «Ռենշինի» հիմնադիրները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար: