0%

Արտլայֆ Կեմպինսկի Ռեսիդենսիս Երևան

Պրոյեկտի Մասին

2024 թվականին, երբ բնակելի և ժամանցի այս համալիրի շինարարությունն ավարտվի, Եվրոպայի ամենափորձառու հյուրանոցային օպերատորը իր 125 տարվա կառավարման փորձը կբերի մոտ 300 շքեղ բնակարաններեվ և 50 երկարատև կեցության համարներով` սահմանելով շքեղության նոր չափանիշներ Հայաստանի մայրաքաղաքում։ Բնակարանները հասանելի կլինեն և՛ որպես մասնավոր սեփականություն, և՛ որպես ներդրումային ակտիվներ, որոնք կներառվեն վարձակալության համար հասանելի համարների տեսքով:  Հայկական ավանդական ճարտարապետության և ժամանակակից Art Deco էսթետիկայի համադրությամբ Artlife Kempinski Residences Yerevan-ը անցյալ տարի արժանացել է հեղինակավոր International Property Award մրցանակին Հայաստանի լավագույն բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետության համար: Նախագիծը նաև ստացել է հինգ աստղ երեք անվանակարգերում՝ հավակնելով Եվրոպայի լավագույն բազմաֆունկցիոնալ համալիր անվանակարգում։  Ճարտարապետական նախագիծը արտացոլում է հնի եվ նորի միաձուլումը: Այն հավատարիմ է մնում Երևանի ճարտարապետական ոճին ՝ միաժամանակ ապահովելով ժամանակակից և յուրօրինակ լուծումներ: Ճարտարապետական նախագիծը մշակվել է Երևանի գլխավոր հատակագծի ստեղծող Ալեքսանդր Թամանյանի աշակերտ Նարեկ Սարգսյանի և Պավել Պիետրոֆի կողմից։ Նարեկ Սարգսյանի նպատակն էր պահպանել նախագծի էությունն ու ամբողջականության զգացումը, մինչդեռ Պավել Պիետրոֆը փորձել է թարմ եվ ոճային շունչ հաղորդել համալիրին: ArtLife նախագծի ճարտարապետությունը հիմնված  2 առանցքային հայեցակարգերը․

  • Վիզուալ ոգեշնչում այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Միլանն ու Փարիզը, որոնք ճանապարհ են հարթում նորաձևության, արվեստի և բոհեմական ապրելակերպի համար։ 
  • Ճարտարապետական կոմպոզիցիայի անխափան կերպով ինտեգրում քաղաքի ճարտարապետական և քաղաքաշինական պատկերին:

ArtLife Kempinski Residences Yerevan-ի կենտրոնական հատվածում կլինի ֆրանսիական բուլվար և հրապարակ՝ Հայաստանում դեռևս չներկայացված, աշխարհի լյուքս դասի առաջատար բրենդների ընդարձակ բուտիկներով, ինչպես նաև բարձրակարգ ռեստորաններով, բարերով, սրճարաններով և ծաղկի սրահով։ Համալիրը նաև կներկայացնի շքեղ սպա և առողջության կենտրոն, որը նախագծված է և կկառավարվի Kempinski Group-ի դուստր ձեռնարկության՝ Resense-ի կողմից: Կենտրոնը կներառի նաև փակ ու բաց լողավազաններ, տանիքի լաունջ և յոգայի հարթակ: ArtLife-ը ստեղծվել է որպես մշակույթի և ապրելակերպի կենտրոն, որը բավարարում է Երևանի ամենախստապահանջ բնակիչների կարիքները: Այն կունենա միջոցառումների կենտրոն՝ շուրջտարյա ներկայացումների ժամանակացույցով, պատկերասրահ, անդամների փակ ակումբ և սիգար-սրահ, մանկական ժամանցի կենտրոն, կինոթատրոն և գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ և էսթետիկ բժշկության կլինիկա: Նախագիծը ներառում է նաև ընդարձակ ավտոկայանատեղի և ուղղաթիռի համար նախատեսված վայրէջքի հարթակ:   

Լոկացիա

ArtLife Kempinski Residences Yerevan-ը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում ՝  Տերյան 107 հասցեում ՝ Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնից, Ազատության հրապարակից և քաղաքի լավագույն թանգարաններից մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա: 

Համալիրը տեղակայված է Մատենադարանի, Երևանի Պետական Ճարտարապետական ​​Համալսարանի, աստղադիտարանի և Մայր Հայաստանի արձանի հարևանությամբ։ Իսկ համալիրի ճարտարապետական հարուստ ճակատային մասը գերազանցորեն ներգծվում է Հին Երևանի ոճի մեջ: Շենքի գրագետ տեղադիրքը համալիրի բոլոր բնակարաններին թույլ է տալիս ունենալ բնական լուսավորություն, իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը` հիասքանչ տեսարաններ:

Ճարտարապետություն և Տեխնոլոգիա

Նրբաճաշակ և նրբագեղ ֆասադային կոմպոզիցիայի յուրաքանչյուր հատված մշակված է հատուկ մոտեցմամբ՝ երեսապատված տրավերտինով և սև տուֆով, պանորամային Sunguard ապակիներով, Shuco պրոֆիլներով և ֆրանսիական պատշգամբներով: Ճարտարապետությունը մշակված է արտդեկո և այլ եվրոպական դասական ոճերով: Շենքի նախասրահների և հասարակական տարածքների ինտերիերը հավատարիմ է մնում համալիրի հիմքում ընկած գաղափարախոսությանը՝ ապրել արվեստի մեջ: Ժամանակակից տեխնոլոգիաներով ուղեկցվող դետալները, ինչպիսիք են մարմարե հատակը և հատուկ պատրաստված ջահերը, ստեղծում են շքեղ միջավայր, որտեղ ապրելը հաճելի է:

Առանձնահատկություններ

01

Համալիրը բաղկացած է չորս շենքերից, որոնք միացված են ավտոկայանատեղիների մակարդակում և հետիոտների համար նախատեսված ներքին բուլվարով: Ստորգետնյա հարկերում մեքենաների երթևեկության արդյունավետ կազմակերպումը (ընդհանուր 27,000 քմ) թույլ է տալիս մեծացնել շահագործվող տարածքը վերգետնյա հատվածում ՝ չխոչնդոտելով մեքենաների մուտքը համալիր:

Հաջորդ Նախագիծը

Սասնա Ծռեր II

Բիզնես դասի այս համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով և ինքնատիպությամբ:

ՎԵՐԵՎ