0%

Ընկերության մասին

Ռենշին Քաղաքաշինական Ներդրումային Ընկերություն

2002

Հիմնադրման Տարեթիվը

Ավելի Քան

20

Տարիների Շարունակական
Աշխատանք և Արդյունքներ

Ընկերության Մասին

Մենք նախագծում, ֆինանսավորում և ստեղծում ենք բարձրակարգ և նորարարական քաղաքաշինական նախագծեր՝ կերտոլով ապրելակերպի նոր ստանդարտներ: Գործի դնելով թիմի էքսպերտային գիտելիքները մենք ստեղծում ենք մնայուն քաղաքաշինական արժեքներ, որոնցով շեշտադրում ենք քաղաքի փոխակերպման և կայունության գաղափարը՝ համատեղելով ժամանակակից ապրելակերպի չափանիշները և նախագծերի իրականացման որակը՝ դրա իրագործման բոլոր փուլերում։ 2002-ից ՝ հիմնադրումից ի վեր՝ «Ռենշին» ընկերությունը առանցքային դեր է խաղացել  Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման գործում ՝ փոխակերպելով և թարմություն բերելով այս ոլորտին։

Տեսլական և Արժեքներ

Համաշխարհային չափանիշներով առաջնորդվելու արդյունքում ՝ մեր նախագծերը շարունակաբար դառնում են ավելի գրավիչ ՝ ազդեցություն ունենալով նաև Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացման վրա։ Այս տարիների ընթացքում «Ռենշին»-ն իր յուրահատուկ ու տարբերվող տեղն է զբաղեցրել անշարժ գույքի ոլորտում։ Միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության ու պրոֆեսիոնալների թիմի համադրման արդյունքում  մենք մշտապես սահմանում ենք նորարարությանը ուղղված բարձր ստանդարտներ։

Մեր Առաքելությունը

Ստեղծել քաղաքաշինական արժեքներ, որոնք մարմնավորում են ապագայի ժառանգությունը և ձևավորում ապրելակերպ։ Իրականացված յուրաքանչյուր նախագծով մենք վերափոխում ենք Երևանի քաղաքաշինական պատկերը՝ սահմանելով ավելի բարձր նշաձող անշարժ գույքի շուկայում:
01

Պրոֆեսիոնալ Թիմ և Մասնագիտական Փորձառություն Քաղաքաշինական Ոլորտում. hաջողված քաղաքաշինական ծրագրերի իրականացման փորձի շնորհիվ ՝ մենք նորարություն ենք բերում մեր յուրաքանչյուր նոր նախագծով։

02

Ապրելակերպի Ձևավորում․ մեր յուրաքանչյուր նախագծի հիմքում ընկած է ոչ թէ քառակուսի մետր ստեղծելու այլ նոր ապրելակերպ ձևավորելու գաղափարը։

03

Միջազգային Ստանդարտների Առաջնագծում․ հավատարիմ մնալով միջազգային չափանիշներին և կիրառելով առաջադեմ տեխնոլոգիաներ ՝ մենք հետևողականորեն իրականացնում ենք նախագծեր, որոնք գերազանցում են սպասելիքները:

04

Կայունություն․ մենք ստեղծում ենք քաղաքաշինական արժեքներ, որոնք անխափան կերպով ինտեգրվում են շրջակա միջավայրին՝ ապահովելով մեր համայնքների ավելի կայուն ապագան։

Ձևավորելով Նոր Ապրելակերպ

Ընկերության Արդյունքները Թվերով

$300M+

Ընդհանուր Ներդրումներ

50+

Գործընկեր Էքսպերտներ
և Խորհրդատուներ

100+

Գործընկեր Կազմակերպություններ

1000+

Վաճառված Բնակարան

50 000 մ 2

Բարեկարգված Հասարակական Տարածքներ

30 000 մ 2

Կոմերցիոն Տարածքներ

100 000 մ 2

Բնակելի Տարածքներ

200 000 մ 2

Կառուցապատված Տարածք

Պարգևներ

2022

Best Mixed-Use Architecture Armenia

«Ռենշին» - ն իր նոր գերժամանակակից Artlife Kempinski Residences Yerevan նախագծով հաղթող է ճանաչվել ոլորտի ամենահեղինակավոր International Property Awards մրցանակաբաշխությունում, Mixed Use Architecture Armenia անվանակարգում։

2019

NOPRIZ Մրցանակ

2019 թ․ նոյեմբերի 22-ին, NOPRIZ միջազգային մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողության ժամանակ «Սասնածռեր-II» համալիրն արժանացել է «Լավագույն Էկոնոմ Դասի Բնակելի Համալիր» մրցանակին։

2017

Վարչապետի Պարգև

2017 թ․ օգոստոսի 11-ին «Ռենշինի» հիմնադիրները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար:

ՎԵՐԵՎ