town

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համալիրում Ձեր հարմարավետ առօրյան կապահովեն հետևյալ ծառայությունների և համակարգերի առկայությունը՝

  • Առաջին հարկաբաժինը հատկացված է առևտրային, հասարակական և կենցաղային սպասարկման ծառայություններին, որտեղ բնակիչները կարող են գնել սննդի և կենցաղի համար անհրաժեշտ ապրանքներ
  • Առանձնացված բակը, կանաչապատ տարածքները և խաղահրապարակը շուրջօրյա հսկվելու են  անվտանգության աշխատակիցների կողմից՝ ապահովելով Ձեր լիակատար հարմարավետությունը և անվտանգությունը 
  • Համալիրի ամբողջ տարածքը, ներառյալ մուտքերը, վերելակները, կայանատեղիները, խաղահրապարակը և հասարակական տարածքները մշտապես մաքրվելու են՝ պահպանելով բոլոր սանիտարիական և հիգիենիկ նորմերը:
  • Յուրաքանչյուր մուտքում տեղադրված կլինեն մարդատար և բեռնատար, ժամանակակից, արագընթաց և անաղմուկ 2  վերելակ, որոնք նաև սպասարկելու են  համալիրի ստորգետնյա երկու հարկերը, որտեղ տեղակայված  են առանձնացված  ավտոտնակները և ավտոկայանատեղիները, ինչպես նաև գործելու  է մեքենաների լվացման կետ
  • Համալիրը հագեցված է լինելու ժամանակակից օպտիկամանրաթելային կապով, որը թույլ կտա ունենալ գերարագ ինտերնետ և հեռախոսակապ, ինչպես նաև ինտերակտիվ և արբանկյակային հեռուստատեսություն
  • Կենտրոնացված ջրամատակարարման համակարգը կապահովի բնակիչների շուրջօրյա սառը և տաք ջրի մատակարարումը ինչպես նաև ձմեռային ամիսների կենտրոնացված ջեռուցումը
  • Համալիրը գազաֆիկացվելու է և ապահովվելու է անկախ էլեկրասնուցմամբ