1 2 3 4

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից, որոնք  իրենց մեջ ներառում են հետևյալ տեսակի 170 բնակարաններ՝ 2-սենյականոց բնակարան 45մ2, 65մ2, 3-սենյականոց բնակարան 89մ2, 93մ2, 4-սենյականոց բնակարան 121մ25-սենյականոց բնակարան 175 մ2: 3-14 հարկերի հատակագծային լուծումները նույնատիպ են: Համալիրում առկա են նաև հատուկ նախագծով բնակարաններ՝ 153-312մ2 մակերեսով և ընդարձակ շքապատշգամբներով: Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր, կհանձնվեն պարագծային պատերով, գնորդի նախագծով շարված, գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով և տեղադրված մուտքի դռնով: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ ալյումինե պատուհանները  Ձեզ զերծ կպահեն  փողոցի  աղմուկից  ու փոշուց:  և թույլ   կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը  ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը:  Առաջարկվող բնակարաններում, ընդհանուր կանգնակների տեսքով, իրականացված կլինեն սառը և տաք  ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: 

Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ  հոյաշուք և հիասքանչ  շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը: 

Համոզված ենք, որ այս ամենը կդառնա Ձեր հարմարավետության և հոգեկան ներդաշնակության գրավականը: