ՆԿԱՐԱԳԻՐ

2017թ․սեպտեմբեր  ամսից մեր  ընկերությունը Դավթաշենի կամրջի և Սրբոց Նահատակաց եկեղեցու հարևանությամբ սկսել է նոր «ԴԱՎԹԱՇԵՆ II»  բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքները: Համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով և ինքնատիպությամբ: Ինչպես մեր կողմից կառուցված նախորդ համալիրներն այն նույնպես առանձնանում է իր հետաքրքիր դասական ճարտարապետությամբ, հարմարավետությամբ, լուսավոր ժամանակակից բնակարաններով, որոնց հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճ  և բիբլիական Արարատ: Այս համալիրը նախագծելիս հաշվի է առնվել նոր ապրելակերպի և առավելագույն  հարմարավետության Երևանին  բնորոշ  պահանջներն ու պայմանները: