1 2 3 4

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

 "Գլխավոր պողոտա" բնակելի համալիրը  բաղկացած է 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից  որն  իր մեջ ներառում է  հետևյալ տեսակի բնկարաներ՝2-սենյականոց բնակարան 64մ2,3-սենյականոց բնակարան 87մ2, 123մ2, 131մ2,4-սնյականոց բնակարան 147մ2, 230մ2: Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր, կհանձնվեն պարագծային պատերով, գնորդի ցանկությամբ շարված գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով և տեղադրված մուտքի դռնով: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ,երկշերտ մետաղոպլաստե պատուհանները Ձեզ զերց կպահեն  փողոցի  աղմուկից  ու փոշուց  և թույլ   կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը: Առաջարկվող բնակարաններում ընդհանուր կանգնակների տեսքով իրականացված կլինեն  ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ  հոյաշուք և հիասքանչ  շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը: Համոզված ենք, որ այս ամենը կդառնա Ձեր հարմարավետության և հոգեկան ներդաշնակության գրավականը: