ՆԿԱՐԱԳԻՐ

Այս հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է մայրաքաղաքի գլխավոր պողոտայի գեղատեսիլ այգու կենտրոնում, Հանրապետության հրապարակից, Օպերային թատրոնից ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորությամբ: Բնակելի համալիրը նախագծված է հաշվի առնելով կառուցապատման վայրի նկատմամբ ներկայացվող սեյսմակայունության և այլ նորմատիվային անհրաժեշտ պահանջները: Շինարարությունը իրականացվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսպատումը բնական տուֆե սալիկներով: Երևանի  դասական թամանյանական ճարտարապետության ոճով նախագծված համալիրը իր հարուստ և ինքնատիպ տեսքով առանձնանում է շրջակա կառույցներից: Բոլոր այս աշխատատար միջոցառումները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: "Գլխավոր պողոտա" բնակելի համալիրը  բաղկացած է 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից  որն  իր մեջ ներառում է 2-4 սենյականոց 63-ից 230քմ մակերեսով բնակարաններ: Համալիրի շինարարությունը ավարտվել և շահագործման է հանձնվել 2013 թվականին: