1 2 3 4

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Բնակարանները բնորոշվում են ժամանակակից և հարմարավետ հատակագծային լուծումներով: Բոլոր բնակարաների հյուրասենյակններում նախատեսված են ապակե ցուցափեղկեր (վիտրաժ), որոնք ապահովում են բնական լույսի ներթափանցումը և հնարավորություն են տալիս տեսադաշտում ունենալ գեղեցիկ տեսարաններ դեպի Արարատ և Արագած լեռները, Ծիծեռնակաբերդի համալիրը ինչպես նաև  Երևանի այլ տեսարժան վայրերը:  Բնակելի շենքը  բաղկացած է 14 հարկերից  որն  իր մեջ ներառում է  հետևյալ տեսակի բնկարաներ՝ 2-սենյականոց բնակարան 67մ2, 3-սենյականոց բնակարան 95մ2, 4-սնյականոց բնակարան 115մ2, 120մ2: Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր,հանձնվել են պարագծային պատերով, գնորդի ցանկությամբ շարված գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով:Տեղադրված են բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ մետաղոպլաստե պատուհաններ: