ՆԿԱՐԱԳԻՐ

Երևանի Բաղրամյան պողոտայի անմիջական հարևանությամբ կառուցված այս 14 հարկանի բնակելի համալիրը առանձնանում է իր յուրահատուկ դիրքով, ճարտարապետական լուծումներով, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Այն բաղկացած է մեկ մասնաշենքից, որի առաջին չորս հարկերը նախատեսված են գրասենյակների, առևտրային տարածքների, ստորգետնյա երկու հարկերը ավտոկայանատեղերի համար, իսկ 5-14 հարկերը բնակելի են: Համալիրի կառուցումը սկսվել է  2006թ-ին  և այն շահագործման է  հանձնվել 2008թ-ին: