Նախագծի մասին
Բիզնես դասի այս համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով և ինքնատիպությամբ: Ինչպես մեր կողմից կառուցված նախորդ համալիրներն այն նույնպես առանձնանում է իր հետաքրքիր:
դասական ճարտարապետությամբ, հարմարավետությամբ, լուսավոր ժամանակակից բնակարաններով, որոնց հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճ և բիբլիական Արարատ: Այս համալիրը նախագծելիս հաշվի է առնվել նոր ապրելակերպի և առավելագույն հարմարավետության Երևանին բնորոշ պահանջներն ու պայմանները:
Գտնվելու վայրը
Այս հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան, Սասնա Ծռեր 3 հասցեում, Կոմիտասի փողոցից դեպի Դավթաշեն տանող կամրջի աջակողմյան հատվածում` մեր ընկերության կողմից կառուցված «ԴԱՎԹԱՇԵՆ I» բնակելի համալիրի դիմաց: Նշված բարձրահարկ երկու համալիրները ձևավորում են Դավթաշենի մուտքն ազդարարող խորհրդանիշը:
Շնորհիվ աստիճանական հարկայնության և տուֆե երեսպատման, որը հատուկ է Երևանի ճարտարապետությանը, բնակելի համալիրը հիանալի համադասվում է Հրազդանի կիրճի գեղեցիկ տեսարանին: Համալիրի գրագետ տեղակայվածության շնորհիվ՝ բոլոր բնակարաններն ունեն բնական լուսավորություն և հիանալի տեսարան: Համալիրի գլխավոր առավելություններից մեկը բնակարանների ինտերերի ազատ նախագծումն է:
Ապարտամենտներ
Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից, որոնք իրենց մեջ ներառում են 170 բնակարաններ: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ ալյումինե պատուհանները Ձեզ զերծ կպահեն փողոցի աղմուկից ու փոշուց և թույլ կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը:
Նկարագրություն
Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ
Երկշերտ մետաղոպլաստե պատուհանները
Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ հոյաշուք և հիասքանչ շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը:
Հաջորդ նախագիծը
Բուզանդ 91
Այս հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է մայրաքաղաքի գլխավոր պողոտայի գեղատեսիլ այգու կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից և Օպերային թատրոնից ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա: