0%

Սասնա Ծռեր I

Նախագծի մասին

Ձեզ ենք ներկայացնում բազմաֆունկցիոնալ, հարմարավետ բնակելի համալիր, որը գտնվում է Սասնա Ծռեր փողոցի վրա, անմիջապես Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Բնակելի համալիրը նախագծված է` հաշվի առնելով կառուցապատման վայրի նկատմամբ ներկայացվող նորմատիվային (ինսոլացիա, սեյսմակայունություն և այլն) բոլոր պահանջները:

Շինարարությունն իրականցվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսպատումը՝ բնական տուֆե սալիկներով: Բոլոր այս աշխատատար միջոցառումները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 14,16,20 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից, որոնք իրենց մեջ ներառում են 1-4 սենյականոց 40-ից 141մ2 մակերեսով բնակարաններ: Համալիրի շինարարությունն ավարտվել է 2012թ-ին: Շահագործման է հանձնվել 2013թ-ի երկրորդ կիսամյակին:

Գտնվելու վայրը

Դավթաշենը քաղաքի նորակառույց և արագ զարգացող թաղամասերից է, որը գտնվելով Հրազդանի կիրճի հարևանությամբ և քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու, համարվում է էկոլոգիապես մաքուր և բարեկարգված շրջան: Այս իմաստով պատահական չէր համալիրի շինարարության համար ընտրված վայրը: Այն թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Կոմիտասի պողոտա կամ Հալաբյան փողոց, Մարզահամերգային համալիր և Բարեկամության հրապարակ: Իսկ ընդամենը հինգ րոպեի ընթացքում կարելի է հասնել մետրոպոլիտենի ʺԲարեկամություն″ կայարան:

Հարմար դիրքի շնորհիվ բնակարանների պատուհաններից Ձեր առջև բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճը, Արարատյան դաշտավայրը և Դավթաշենի եկեղեցին, Արայի և Արագած լեռները և իհարկե՝ բիբլիական Արարատ: Շենքի գրագետ տեղադրվածութունը թույլ է տալիս համալիրի բոլոր, առանց բացառության, բնակարաններին ունենալ բնական լուսավորություն, իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը` հոյաշուք ու հիասքանչ տեսարաններ:

Ապարտամենտներ

Բիզնես դասի այս համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից, որոնք իրենց մեջ ներառում են հետևյալ տեսակի բնկարաներ՝ 2-սենյականոց բնակարան 40մ2, 67մ2, 3-սենյականոց բնակարան 85մ2, 88մ2, 4-սենյականոց բնակարան 109մ2, 115մ2, 135մ2, 141մ2: Համալիրում առկա են նաև երկհարկանի (դուպլեքս) հատուկ նախագծով բնակարաններ՝ 270-320մ2 մակերեսով և ընդարձակ շքապատշգամբներով: Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր, կհանձնվեն պարագծային պատերով, գնորդի ցանկությամբ շարված գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով և տեղադրված մուտքի դռնով: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ մետաղոպլաստե պատուհանները Ձեզ զերց կպահեն փողոցի աղմուկից ու փոշուց և թույլ կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը: Առաջարկվող բնակարաններում ընդհանուր կանգնակների տեսքով իրականացված կլինեն ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ հոյաշուք և հիասքանչ շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը: Համոզված ենք, որ այս ամենը կդառնա Ձեր հարմարավետության և հոգեկան ներդաշնակության գրավականը:

Նկարագրություն

01

քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու

02

Երկշերտ մետաղոպլաստե պատուհանները

03

Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ հոյաշուք և հիասքանչ շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը:

Հաջորդ նախագիծը

Սասնա Ծռեր II

Բիզնես դասի այս համալիրն աչքի է ընկնում իր ճարտարապետական հիանալի լուծումներով և ինքնատիպությամբ:

վերև