Նախագծի մասին
Այս հարմարավետ բնակելի համալիրը գտնվում է մայրաքաղաքի գլխավոր պողոտայի գեղատեսիլ այգու կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից և Օպերային թատրոնից ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա: Բնակելի համալիրը նախագծված է հաշվի առնելով կառուցապատման վայրի նկատմամբ ներկայացվող սեյսմակայունության և այլ նորմատիվային անհրաժեշտ պահանջները: Շինարարությունն իրականացվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսապատումը բնական տուֆե սալիկներով:
Երևանի դասական թամանյանական ճարտարապետության ոճով նախագծված համալիրը իր հարուստ և ինքնատիպ տեսքով առանձնանում է շրջակա կառույցներից: Բոլոր այս աշխատատար միջոցառումները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: "Գլխավոր պողոտա" բնակելի համալիրը բաղկացած է 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից որն իր մեջ ներառում է 2-4 սենյականոց 63-ից 230քմ մակերեսով բնակարաններ: Համալիրի շինարարությունն ավարտվել և շահագործման է հանձնվել 2013 թվականին:
Գտնվելու վայրը
Համալիրը կառուցված է Երևանի փոքր կենտրոնում գլխավոր պողոտայի այգում, Բուզանդի 91 հասցեում: Ի հաշիվ իր յուրահատուկ տեղադրվածության՝ մայրաքաղաքի թանգարանները, թատրոնները, լավագույն ռեստորանները և խանութները գտնվում են անմիջապես «ձեռքի տակ»:
Իսկ համալիրի ճարտարապետական հարուստ ճակատային մասը գերազանցորեն ներգծվում է Հին Երևանի ոճի մեջ: Շենքի գրագետ տեղադրվածութունը թույլ է տալիս համալիրի բոլոր, առանց բացառության, բնակարաններին ունենալ բնական լուսավորություն իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը` հոյաշուք ու հիասքանչ տեսարաններ:
Ապարտամենտներ
Պրեմիում դասի այս բնակելի համալիրը բաղկացած է 16 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկերից որն իր մեջ ներառում է հետևյալ տեսակի բնկարաներ՝
- 2-սենյականոց բնակարան 64մ2,
- 3-սենյականոց բնակարան 87մ2, 123մ2, 131մ2,
- 4-սնյականոց բնակարան 147մ2, 230մ2:
Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր, կհանձնվեն պարագծային պատերով, գնորդի ցանկությամբ շարված գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով և տեղադրված մուտքի դռնով: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ,երկշերտ մետաղոպլաստե պատուհանները Ձեզ զերց կպահեն փողոցի աղմուկից ու փոշուց և թույլ կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը: Առաջարկվող բնակարաններում ընդհանուր կանգնակների տեսքով իրականացված կլինեն ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ հոյաշուք և հիասքանչ շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը: Համոզված ենք, որ այս ամենը կդառնա Ձեր հարմարավետության և հոգեկան ներդաշնակության գրավականը:
Նկարագրություն
Բարձրորակ ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում
Կրկնակի ապակեպատ, ալյումինե պատուհաններ
Բնակարանները՝ բնական լուսավորմամբ հարմարավետ
պատշգամբներով
Հաջորդ նախագիծը
Սասնա Ծռեր I
Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Բնակելի համալիրը նախագծված է` հաշվի առնելով կառուցապատման վայրի նկատմամբ ներկայացվող նորմատիվային (ինսոլացիա, սեյսմակայունություն և այլն) բոլոր պահանջները: Շինարարությունն իրականցվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսպատումը՝ բնական տուֆե սալիկներով: