Ռենշին ընկերության վերաբրենդավորումը
Ռենշինը վերաբրենդավորվում է՝ ներկայացնելով նոր ռազմավարական տեսլական, ինքնություն և լոգո։ Վերաբրենդավորումը ավելի հստակ արտահայտում է այն մոտեցումը, որով Ռենշինը գործում է երկար տարիներ՝ որպես քաղաքաշինական-ներդրումային ընկերություն, որը բարձրակարգ նախագծերի իրականացմանը զուգահեռ աջակցում է նաև կրթության, մշակույթի և ժամանակակից ապրելակերպի զարգացմանը նպաստող նախաձեռնություններին։
Նոր վիզուալ ինքնությունը հիմնված է «Ռե» նախածանցի գաղափարի վրա. վերաիմաստավորել, վերափոխել, վերասահմանել, վերանորոգել։
ժամանակակից մոտեցումներին համապատասխանող «տառատեսակային» լոգոյում «RE» տառերը ներկայացված են ավելի բարձր համեմատած մյուս տառերի։ Կարմիր սլաքի նման ապաթարց նշանը վերևում ուղղված է դեպի առաջ՝ արտահայտելով ընկերության դինամիկան՝ դեպի ամենաբարձր ստանդարտներ։ Բրենդի դինամիկ ենթագիրը՝ «Renshin urban investments», «Renshin culture investments», «Renshin education investments» և այլն, արտացոլում է ընկերության ներկայությունը տարբեր ոլորտներում՝ պահպանելով ամբողջական ու ճանաչելի ինքնությունը։
«Այս փուլում մենք ավելի հստակ ենք ներկայացնում Ռենշինի լայն, ընդարձակ տեսլականը՝ քաղաքային զարգացումը դիտարկելով ոչ միայն կառուցապատման, այլև կրթության, մշակույթի և ապրելակերպի զարգացման համատեքստում։ Մեզ համար Ռենշինը այն հենման կետն է, որի շուրջ ձևավորվում են երկարաժամկետ արժեք ստեղծող նախագծեր և քաղաքի ապագա զարգացմանը նոր որակ հաղորդող միջավայրեր», - կիսվում է Ռեշինի ռազմավարական զարգացման տնօրեն՝ Անի Մավյանը:
Այս տեսլականն արտացոլված է ընկերության բոլոր նախագծերում.
Հայաստանի առաջին երկնաքերների` Skyline նախագծով Ռենշինը վերասահմանել է բարձրահարկության, Artlife Kempinski Residences համալիրով բարձրակարգ ապրելակերպի, Բուզանդ 91-ով՝ քաղաքային կյանքի որակի պատկերացումները, իսկ Սասնա Ծռեր I և II նախագծերով վերափոխել է Դավթաշեն թաղամասի բնապատկերը և տեղի անշարժ գույքի արժևորումը: Թումանյան 8 հասցեում կառուցվող նոր բնակելի համալիրով ընկերությունը ծրագրում է նոր ակնկալիքներ սահմանել քաղաքի կենտրոնում ժամանակակից բնակելի միջավայրի ստեղծման վերաբերյալ:
Ռենշինի նախագծերը արդեն երկար ժամանակ է դուրս են գալիս կառուցապատման ոլորտի սահմաններից։ Ընկերության ռազմավարությունն ընդգրկում է ինչպես քաղաքաշինական, այնպես էլ կրթական և մշակութային ոլորտները, ինչի վառ օրինակն է «Վիրտուոզների բանաձևը» ծրագրի «Music for the future» նախագիծը, որին ընկերությունը աջակցել է 100 մլն դրամով։
Այս մոտեցմամբ՝ Ռենշինը հանդես է գալիս ոչ միայն որպես կառուցապատող, այլև որպես ներդրող, որն իր փորձը և ներդրումային միջոցներն ուղղում է այն նախագծերին, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում Հայաստանի ապագայի համար։ Վերաբրենդավորումը ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության ներդրումային էությունը՝ Ռենշինը ներկայացնելով որպես միավորող էկոհամակարգ, որի ներքո ձևավորվում են տարբեր ոլորտներում նոր նշաձող սահմանող նախաձեռնություններ։