0%

01 սեպտեմբեր 2021

Քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում« «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հկ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Քննարկման թեման Հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումներն էին: Առաջարկվում է զսպել եկամտային հարկի վերադարձման համակարգի հետագա ընդլայնումը՝ նպաստելով նաև հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը:

Առաջարկվում են որոշակի կանոնակարգումներ Երևան քաղաքի մի շարք գոտիներում: Առաջարկվում է սահմանափակումները կիրառել 2022 թվականի հունվարի 1-ից հետո ստացված շինարարական թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Քննարկման մասնակիցները ներկայացրին համապատասխան հաշվետվություններ, հիմնավորումներ՝ առաջարկելով ավելի մեղմացնել նախագծի որոշ դրույթներ:

Ասոցիացիայի ներկայացուցիչ Վահե Պետրոսյանը լիահույս է, որ իրենց կողմից ներկայացված նկատառումները կքննարկվեն եւ առավել ընդունելի լուծումներ կտրվեն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշեց, որ հարցն աշխատանքային քննարկումների փուլում է: Ներկայացված հետաքրքիր առաջարկները կդիտարկվեն միասնական դիրքորոշում ձևավորելիս:

վերև