ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

Դավթաշենը քաղաքի նորակառույց և արագ զարգացող թաղամասերից է, որը գտնվելով Հրազդանի կիրճի հարևանությամբ և քաղաքի աղմուկից ու արդյունաբերական համալիրներից հեռու, համարվում է էկոլոգիապես մաքուր և բարեկարգված շրջան: Այս իմաստով պատահական չէր համալիրի շինարարության համար ընտրված վայրը: Այն թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հասնել Կոմիտասի պողոտա կամ Հալաբյան փողոց, Մարզահամերգային համալիր և Բարեկամության հրապարակ: Իսկ ընդամենը հինգ րոպեի ընթացքում  կարելի է հասնել մետրոպոլիտենի ʺԲարեկամություն″  կայարան: Հարմար դիրքի շնորհիվ բնակարանների պատուհաններից Ձեր առջև բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի կիրճը, Արարատյան դաշտավայրը և Դավթաշենի եկեղեցին, Արայի և Արագած լեռները և իհարկե՝ բիբլիական Արարատ: Շենքի գրագետ տեղադրվածութունը թույլ է տալիս համալիրի բոլոր, առանց բացառության, բնակարաններին ունենալ բնական լուսավորություն, իսկ հարմարավետ պատշգամբների առկայությունը` հոյաշուք ու հիասքանչ տեսարաններ: