town

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 11․08․2017թ․ քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Ռենշին» կառուցապատող ընկերության  հիմնադիրներ Արայիկ Կարապետյանին և Էդուարդ Մարությանին:
  • 29․06․2017թ․ ՀՀ  իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի կենտրոնի տարածքային բաժնի կողմից գրանցվեց «Ռենշին» ընկերության կանոնադրական  կապիտալի ավելացումը:
  • 19.06.2017թ. Ընկերության կայացած բաժնետերերի ընդհանուր  ժողովին,  հիմնադիրներ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը նպատակ ունենալով ընդլայնել ընկերության գործու-նեության շրջանակները, որոշում են ընդունել համալրել  ընկերության  կանոնադրական կապիտալը 1 000 000 000 (մեկ միլիարդ)  ՀՀ դրամով:
  • 27.04.2017թ․ Ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը մասնակցել է Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Մանրամասներն այստեղ
  • 12.04.2017թ․ «Ռենշին»  ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը մասնակցել է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ Կառուցապատողների հետ տեղի ունեցած խորհրդակցությանը: Քննարկվել են հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, թափանցիկության ավելացման, շուկայի ակտիվացման, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովման վերաբերող հարցեր:Մանրամասներն այստեղ
  • 20.03.2017թ․ «Պրոմոթեյ բանկ» ՓԲԸ վարչության նախագահ՝  Էմիլ Սողոմոնյանի կողմից տրվել է  ՀԱՎԱՍՏԱԳԻՐ  առ այն, որ  «Ռենշին»  ընկերությունը հանդիսանում է  «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի լավագույն  և ամենահավատարիմ հաճախորդը:
  • 03.10.2016թ․ Gallup Internatioanl  ասոցիացիան ուսումնասիրել է մեր համաքաղաքացիների կարծիքը՝ վերջին 25 տարում Երևանում կառուցված շենքերի, դրանց ճարտարապետական լուծումների ու մայրաքաղաքի դիմագծին համապատասխանության մասին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  Երևանցիների սիրելի շենքերն են` Քաղաքապետարանի, Թուֆենկյան հյուրանոցի ու Մոսկովյան պլազա  բիզնես կենտրոնի շենքերը, իսկ  բնակելի շենքներից՝  Դավթաշենի Սասնա Ծռեր 2 հասցեում «Ռենշին»  ընկերության  կողմից կառուցած համալիրը: Մանրամասներն այստեղ․
  • 20․01.2015թ․ ՀՀ ֆինանսների նախարարության «ՀԱՐԿԱՏՈՒ» պարբերականի N 1(15) համարում  տպագրվել է ընդարձակ  հարցազրույց  «Ռենշին»  ընկերության գլխավոր  տնօրեն Էդուարդ Մարությանի «Հասանելի որակի ապահովումը՝ Գործելաոճ» խորագրով:
  • 15.12.2014թ․ «Դե Ֆակտո» ամսագրի Exclusive  համարում տպագրվել է  հարցազրույց 2014թ․-ի  տարվա լավագույն կառուցապատող-ներդրումային ընկերություն  ճանաչված՝ «Ռենշին»  ընկերության գլխավոր  տնօրեն Էդուարդ Մարությանի հետ: