town

ԲԱԺՆԵՏԵՐԵՐ


          "ՌԵՆՇԻՆ"  ՍՊԸ- ն հիմնադրվել է 2003 թվականին  "ՌԵՆԵՍԱ"  ներդրումային  ընկերության կողմից:
          Այսօրվա դրությամբ ընկերության բաժնետերեր են հանդիսանում Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը  հավասարազոր (50%/50%) բաժնեմասերով:
          Ընկերության  կանոնադրական կապիտալը կազմում է  1 000 000 000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ:

  • Արայիկ Ռազմիկի Կարապետյանը  ծնվել է 22.01.1965թ. Երևանում: 1988թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1988-1991թթ. աշխատել է Արագածոտնի շրջանի ագրովարչությունում, 1992-1996թթ. "Կ.Ա.Ռ." ՓՁ-ում հիմնադիր տնօրեն, 1997-1998թթ. ՀՀ Էներգետիկայի և վառելիքի նախարարությունում` Ֆին.վարչության գլխավոր տնտեսագետ, 1998-2000թթ." Հայինվեսբանկ" ՓԲԸ-ում արտարժույթի և արժեթղթերի կառավարման բաժնի պետ, այսուհետ 2000-2006թթ. Վարչության նախագահի տեղակալ, 2006թ.-ից մինչ օրս հանդիսամնում է "ՌԵՆՇԻՆ" ՍՊԸ բաժնետեր, խորհրդի նախագահ: 2009թ.-ից հանդիսանում է "ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ" ունիվերսալ վարկային կազմակերպություն բաժնետեր, խորհրդի անդամ: 2011թ.-ից հանդիսանում է " ՌԵՆԵՍԱ" ներդրումային ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ: 
    Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
  • Էդուարդ Մուրադի Մարությանը   ծնվել է 08.09.1973թ. Երևանում, 1995թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1994-1995թթ. աշխատել է "Արարատ" Փայատիրական բանկում որպես գլխավոր տնտեսագետ, այնուհետ արտարժութային գործառնությունների բաժնի պետ,1995-1998թթ." Սիփանբանկ" ՓԲԸ-ում գործադիր տնօրենի տեղակալ, 1998-1999թթ. "Հայէկոնոմբանկում" ԲԲԸ-ում որպես արտարժույթի և փոխարկությունների վարչության պետ, այնուհետ դիլինգ կենտրոնի տնօրեն, իսկ 1999-2005թթ. զբաղեցրել է "Հայէկոնոմբանկի" ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: 2005թ.-ից հանդիսանում է "ՌԵՆԵՍԱ" ներդրումային ընկերության բաժնետեր, իսկ 2011թ.-ից նաև խորհրդի նախագահ: 2010թ-ից՝ "ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ" ունիվերսալ վարկային կազմակերպություն բաժնետեր և խորհրդի նախագահ:
    Ամուսնացած է, ունի երկու որդի: