ՆԿԱՐԱԳԻՐ

Աղբյուր Սերոբի 3ա հասցեում  կառուցված այս  բազմաբնակարան շենքը գտնվում է  ժամացույցի գործարանին  հարակից բնակելի տարածքում: Բնակելի մասի մուտքը հատկացված է շենքի հետևի մասում գտնվող փակ բարեկարգ բակի կողմից: Նկուղային հարկում գտվում է բնակիչների անձնական օգտագործման մեքենաների ավտոկանգառ: Առաջին հարկում տեղակայված են  գրասենյակային և առևտրային  տարածքներ: Շենքը  բաղկացած է 8 հարկից, երեսապատված է բազալտե և տուֆե սալաքարերով: Համալիրի կառուցումը սկսվել է 2004թ-ին  և  շահագործման է  հանձնվել 2006թ-ին: