town

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

″Ռենշին″ շինարարական-ներդրումային ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից։  Հիմնադրումից մինչ օրս ընկերությունը անմիջական  մասնակցություն է  ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձևավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը: Տարիների  ընթացքում ընկերությունը ձեռք է բերել իր ուրույն տեղն անշարժ գույքի շուկայում: Նոր և բարդ  ծրագրերի նախաձեռնում և հետևողական իրագործում, խնդիրների գլոբալ մոտեցում՝ համաշխարհային տենդեցներին  ու   միջազգային  չափանիշներին համապատասխան,  ահա այն   հիմնական  սկզբունքները,   որոնց   շնորհիվ  ″Ռենշին″ ՍՊԸ-ն իր գործունեության մոտ 12 տարիների ընթացքում հասավ բարձր հաջողությունների, ապահովելով  անընդհատ  զարգացում: Ընկերությունը  մշտապես  կատարելագործվում է  բավարարելով հաճախորդների պահանջները: Մեր կողմից կառուցվող շենքերն առանձնանում են իրենց ճարտարապետական յուրօրինակ ոճով և հետաքրքիր լուծումներով: "Ռենշին" ընկերությունը նրանց համար է ովքեր ձգտում են լինել առաջինը ամենուրեք: Հենց այս սկզբունքների շնորհիվ էլ հասարակության շրջանում իրականացրած հարցումների արդյունքում ″Ռենշին″ ընկերությունը ճանաչվել է 2014թ.-ի լավագույն կառուցապատող ընկերություն: Մեր առաքելությունը՝ առաջնակարգ ծառայություներ, արդյունավետություն և արհեստավարժություն: Մեր նպատակն է կանխորոշել և իրագործել Ձեր ցանկությունները:
  • 11 օգոստոսի 2017թ․ քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Ռենշին» կառուցապատող ընկերության  հիմնադիրներ Արայիկ Կարապետյանին և Էդուարդ Մարությանին:
  •  29  հունիսի 2017թ․ ՀՀ  իրավաբանական  անձանց  պետական  ռեգիստրի կենտրոնի  տարածքային  բաժնի կողմից գրանցվեց «Ռենշին»  ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

     

  • Ընկերության հիմնադիրներ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը նպատակ ունենալով ընդլայնել ընկերության գործունեության շրջանակները` 19 հունիսի 2017թ․-ին կայացած բաժնետերերի ընդհանուր ժողովին որոշում են ընդունել համալրել  ընկերության  կանոնադրական կապիտալը 1 000 000 000 (մեկ միլիարդ)  ՀՀ դրամով: