ՆԿԱՐԱԳԻՐ

Ձեզ ենք ներկայացնում բազմաֆունկցիոնալ, հարմարավետ բնակելի համալիր, որը գտնվում է Սասնա Ծռեր փողոցի վրա, անմիջապես  Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Բնակելի համալիրը նախագծված է հաշվի առնելով կառուցապատման վայրի նկատմամբ ներկայացվող նորմատիվային (ինսոլացիա, սեյսմակայունություն և այլն) բոլոր պահանջները: Շինարարությունը իրականցվել է միաձույլ երկաթբետոնե տեխնոլոգիայով, իսկ արտաքին երեսպատումը՝ բնական տուֆե սալիկներով: Բոլոր այս աշխատատար միջոցառումները նպաստում են յուրաքանչյուր բնակչի ապրելակերպի հարմարավետությանը, հուսալիությանը և անվտանգությանը: Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից՝ 14,16,20 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից,  որոնք  իրենց մեջ ներառում են 1-4 սենյականոց 40-ից 141մ2 մակերեսով բնակարաններ: Համալիրի շինարարությունը ավարտվել է 2012թ-ին և շահագործման է  հանձնվել 2013թ-ի  երկրորդ կիսամյակին: