town

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համալիրում Ձեր հարմարավետ առօրյան ապահովում է  հետևյալ անհրաժեշտ համակարգերի առկայությունը՝

  ●  I և II հարկաբաժինները հատկացված են առևտրային, հասարակական և կենցաղային սպասարկման ծառայություններին,  որտեղից բնակիչները կարող են գնել սննդի և կենցաղային ապրանքներ, օգտվել լվացքատան և քիմ. մաքրման   ծառայություններից

  ● բնակիչների հարմարավետության համար համալիրում աշխատում է "Ջունիոր Քլաբ" մանկապարտեզ-մանկական կենտրոնը

  ● առողջ ապրելակերպ նախընտրողները կարող են օգտվել համալիրի տարածքում գործող "MyBike" հեծանիվների սրահից

 ● առանձնացված բակը, կանաչապատ տարածքները և խաղահրապարակը մշտապես հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից՝  ապահովելով Ձեր լիակատար հարմարավետությունը և անվտանգությունը

 ● յուրաքանչյուր մուտքում տեղադրված են մարդատար և բեռնատար, ժամանակակից, արագընթաց և անաղմուկ 2  վերելակ որոնք սպասարկում են նաև համալիրի ստորգետնյա երկու հարկերը որտեղ տեղակայված են առանձնացված  ավտոտնակները և ավտոկայանատեղիները, ինչպես նաև գործում  է մեքենաների լվացման կետ

 ●  համալիրը հագեցված է  ժամանակակից օպտիկամանրաթելային կապով, որը թույլ է տալիս ունենալ գերարագ  ինտերնետ և հեռախոսակապ, ինչպես նաև ինտերակտիվ և արբանկյակային հեռուստատեսություն

 ● կենտրոնացված ջրամատակարարման համակարգը ապահովում է  բնակիչների շուրջօրյա սառը և տաք  ջրի  մատակարարումը  ինչպես նաև ձմեռային ամիսների կենտրոնացված ջեռուցումը

 ●  համալիրը գազաֆիկացված  է, ապահովված է  անկախ էլեկրասնուցմամբ