1 2 3 4

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Համալիրը բաղկացած է 3 մասնաշենքից, որոնք  իրենց մեջ ներառում են հետևյալ տեսակի բնկարաներ՝ 2-սենյականոց բնակարան 40մ2, 67մ2, 3-սենյականոց բնակարան 85մ2, 88մ2, 4-սենյականոց բնակարան 109մ2,115մ2,135մ2,141մ2: Համալիրում առկա են նաև երկհարկանի (դուպլեքս) հատուկ նախագծով բնակարաններ՝ 270-320մ2 մակերեսով և ընդարձակ շքապատշգամբներով: Բնակարանները, որոնց առաստաղի բարձրությունը կազմում է 3 մետր, կհանձնվեն պարագծային պատերով, գնորդի ցանկությամբ շարված գաջեպատ միջնապատերով, հարթեցված հատակներով և տեղադրված մուտքի դռնով: Տեղադրված բարձրորակ ձայնաջերմամեկուսիչ, երկշերտ մետաղոպլաստե պատուհանները  Ձեզ զերց կպահեն  փողոցի  աղմուկից  ու փոշուց  և թույլ   կտան պահպանել Ձեր բնակարանի ջերմաստիճանը, որը  ապահովելու է համալիրի կենտրոնացված ջեռուցման համակարգը:  Առաջարկվող բնակարաններում ընդհանուր կանգնակների տեսքով իրականացված կլինեն  ջուրը, կոյուղին, ինչպես նաև մեկական մուտքային կետերով հեռախոսի, էլեկտրականության և ալեհավաքի գծերը: Բնական լուսավորությամբ ապահովված, հարմարավետ պատշգամբներով բնակարանները կպարգևեն Ձեզ  հոյաշուք և հիասքանչ  շրջակա տեսարաններով հիանալու հաճույքը: Համոզված ենք, որ այս ամենը կդառնա Ձեր հարմարավետության և հոգեկան ներդաշնակության գրավականը: